Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու համար. Դավիթ Խաժակյան

08/11/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության արդյունքները չեղարկելու համար, որովհետև հնարավորություն էր տրվում կառավարության կողմից միակողմանի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման միջոցով ընտրության հաջորդ օրը պայմանականորեն չեղարկելու այդ նախնական արդյունքները և նշանակելու վերաքվեարկություն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Ըստ Խաժակյանի՝ կառավարությունը կարող է տեսնել, որ չի ձևավորվում մեծամասնություն, դաշնակից չի գտնում անցնող ուժերի շարքում և արհեստական ինչ-որ իրավիճակով արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել՝ դրանով իսկ զրոյացնի ընտրությունների արդյունքները։

«Սա անընդունելի լուծում էր: Այս դեպքում անգամ չունենք ԱԺ-ի փոխզսպումը, որովհետև կա տպավորություն մարդկանց մոտ, թե Ազգային ժողովը հաստատում է ռազմական կամ արտակարգ դրությունը, բայց իրականում այն անմիջապես ուժի մեջ է մտնում կառավարության կողմից, և ԱԺ-ն կարող է այն չեղարկել։

Այսինքն՝ եթե ժամեր անց Ազգային ժողովը նույնիսկ չեղարկի ամբողջությամբ, արդեն կառավարությունը պետք է ասի, որ ընտրությունների արդյունքները զրոյացվում են, միլիոններով մարդիկ գնացել են տեղամաս, իրենց կամարտահայտությունը զրոյացվում է»,- ընդգծեց նա։

Խաժակյանը շեշտեց՝ ապշեցուցիչ է ոչ միայն այն է, որ այս դրույթը հնարել և բերել Ազգային ժողով, այլև այն, որ այս հակաժողովրդավարական կարգավորումը մեկ ընթերցմամբ անցկացրել են։

Քաղաքական գործիչը միաժամանակ նկատեց, որ Հայաստանի նման երկրների փորձը ցույց է տալիս, որ բարձր հեղինակությամբ, «ժողովրդավար» ուժերը ինչ-որ պահից դառնում են ամենահակաժողովրդավարը:

«Մեր պարագայում ևս մենք չտեսանք, որ տարբեր ՀԿ-ներ, միջազգային կառույցներ հայտարարեն, որ դեմ են այս կարգավորմանը: Որ այս կարգավորումը բացառապես նման շահի կարող է ծառայել, ես դրանում կասկած չունեմ, որովհետև անգամ հնարավորություն չի տրվում նոր ընտրապայքար մեկնարկելու: Ասվում է՝ չէ, նույն մասնակիցներով պարզապես կանենք վերաքվեարկություն:

Կեղծումը ընտրությունների կամ վարչական ռեսուրսի կիրառումը սկսում է ակտուալ դառնալ այն պահից, երբ դու ունես դրա խնդիրը։ Պարզ է, երբ չունես, դու ամենաժողովրդավարն ես, ասում ես՝ ես առանց դրա կարող եմ անել։ Հենց արդեն դրա կարիքը լինում է, փորձը ցույց է տալիս, որ լավ էլ կարողանում են նման քայլերի դիմել:

Սա, կարծում եմ՝ նման բանի նախապատրաստությունն էր, և եթե չլիներ այն աղմուկը, որը բարձրացվեց հասարակական տիրույթում, թույլ տվեք ասել, ավելի շատ արտախորհրդարանական ուժերի կողմից, ապա հնարավոր է, որ երկրորդ ընթերցմամբ ևս այն ընդունեին»,-Նշեց Դավիթ Խաժակյանը:

Նա ընդգծեց, որ օրինակ, Լոռու և Տավուշի մարզերում ինչպես եղավ ջրհեղեղ, կառավարությունը կարող է նման իրավիճակում արտակարգ դրություն հայտարարել՝ ասելով այլ տարբերակ չունենք, սա բնակիչների անվտանգության համար է:

«Այսօր հնչեցվեց, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահում է հայտնել սրա հետ կապված, և եթե իշխանությունը գործընթացը պատշաճ պահպաներ, ապա Վենետիկի հանձնաժողովի կարծիքի համար ավելի վաղ պետք է ուղարկած լիներ, քան Ազգային ժողով բերելը։ Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, որ ունեցել են Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան, սակայն բերել են Ազգային ժողով, առաջին ընթերցմամբ անցկացրել են, հետո նոր պարզվում է, որ նման քննարկումներ կան, ու փորձում են փոփոխություններ իրականացնել, հետնահանջ անել»,- շեշտեց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աջափնյակի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Կարեն Անդրեասյանը հավանաբար Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». Հայկ Մամիջանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կարեն Անդրեասյանը հավանաբար Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել». Հայկ Մամիջանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական