Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Աջափնյակի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Այսօր Աջափնյակի վարչական ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ըստ տեղեկությունների՝ նա հրաժեշտ է տվել իր անձնակազմին ու հեռացել։

Ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրների՝ նրան նշանակել են Երևանի պոլիկլինիկաներից մեկի տնօրեն, իսկ նրա փոխարեն թաղապետ կնշանակվի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը։