Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Այսօր Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա բանակցություններն ընթանում են նախապայմաններով, որոնց հետ ՀՀ-ն ներկայացնողները խնդիրներ չունեն. նկատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես՝ որպես Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին ծանոթացած պատգամավոր, միայն իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ չկա որևէ խաղաղության պայմանագիր, չկա բանակցային գործընթաց։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց։ Ով հակառակն է պնդում, պետք է պատասխանի պարզ հարցի՝ ինչ է զիջում Ադրբեջանը։
Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար»,- ընդգծել է նա։