Արցախի էջը փակված չէ։
Սեպտեմբերի 19-ը ամոթի, բայց և արժանապատվության օր է. ամոթի, որովհետև Արցախը իրենից 100 անգամ ուժեղ օկուպանտ,ահաբեկիչ երկրի դեմ մնաց մեն-մենակ։ Արժանապատվության, որովհետև 10 ամիս տևած շրջափակման պայմաններում արցախցիները կռվեցին՝ ապացուցելով, որ իրենք են տերն իրենց Հայրենիքի։ Պարզապես դավաճանված էին, անօգնական. աշխարհը լուռ էր, միջազգային կառույցները լուռ էին Արցախում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ։