Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՑԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՏՈՆԱԾԻՍԱԿԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ 5-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օրերս Երեւանի «Էրեբունի» թանգարանի տարածքում տեղի ունեցավ «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների 5-րդ ցուցահանդես-փառատոնը, որի ժամանակ հայ խոհարարները ներկայացրեցին հայկական ծիսական ուտեստների շուրջ 60 տեսակ: Միջոցառման նպատակը մեր ազգային խոհանոցի ցուցադրումն է հանրության լայն շերտերին: Ներկայացվեցին եկեղեցական 13 տոներ: Ցուցադրվեց, թե այդ տոների ժամանակ ինչ կերակրատեսակներ են դրվել սեղանին, ինչ ձեւավորմամբ եւ այդ կերակրատեսակներն ինչ նշանակություն են ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, Արենի գինու փառատոնի ղեկավար Նունե Մանուկյանը եւ «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գեւորգ Մկրտչյանը:

«Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Աղասի Խանջյանի համանուն կտավից: Փառատոնի մուտքն անվճար էր, բայց ուտեստներըՙ վճարովի: Մամուլյանի փոխանցմամբՙ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի ներկայացմամբ` սա լավագույն միջոցն է երկիրը զբոսաշրջիկներին ներկայացնելու եւ գրավիչ դարձնելու համար, քանի որ մարդու մոտ կենսաբանորեն ամենալավը տպավորվում են տեսածն ու համտեսածը, իսկ ամենավերջում մոռացվում է քիմքի արձանագրած զգացողությունը: Հասարակական կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը այս ամենում տեսնում է մեկ այլ նպատակ: «Դա իր մեջ դաստիարակչական մեծ խորհուրդ ունի, դա իր մեջ ունի նաեւ հայապահպանության խորհուրդ: Դրա միջոցով նաեւ մենք պետք է մեզ զերծ պահենք օտար եւ այլասերված ինչ-որ ազդեցություններից: Դա մեր զենքերից մեկն է եւ շատ հզոր միջոց է հային հայ պահելու»:

Այդպես օրինակՙ կազմակերպվող փառատոնները նպաստել են տասնյակ բաղադրատոմսերի վերականգնմանը, բայց դեռ պետք է վերականգնել նաեւ հայկական տոները նշելու ավանդույթը: Վահե Անթանեսյանն, օրինակ, աշխարհի բոլոր երկրներում կազմակերպվող դիմակահանդեսներում տեսնում է հայկական հիմք, որը գալիս է զուտ հայկական տոնից` Բարեկենդանից:

Փառատոնի ընթացքում նաեւ հացի քարոզչություն էր կատարվում: Այնտեղ էին նաեւ բրուտագործ, որը տեղում կավագործի մասնագիտությունն էր ցուցադրում: Գեղարվեստական մասը հագեցած էր, որին մասնակցելու էր նաեւ «Պարենք հայերեն» չքնաղ երիտասարդական նախաձեռնությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԻՆԻ ՍԲ ԳԵՎՈՐԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳՎԱԾ 7 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՊԱՏԺԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ՉԵՄ ԽԱՌՆՎՈՒՄ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՊԱՏԺԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ՉԵՄ ԽԱՌՆՎՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական