Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՊԱՏԺԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ՉԵՄ ԽԱՌՆՎՈՒՄ»

14/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի ֆեդերացիայում երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականին առնչվող մի շարք հարցերի: Մալթայի հավաքականից կրած պարտության հիմնական պատճառը նա համարեց ֆուտբոլիստների ոչ այնքան լուրջ մոտեցումը հանդիպմանը, մրցակցին թերագնահատելը: Ըստ ՀՖՖ նախագահի, ֆուտբոլիստներից ոմանք մեծամտացել են, իրենց երկնքում են զգում: Վերջիններիս հարկավոր է երկիր իջեցնել: Յուրա Մովսիսյանին հավաքականի մեկնարկային կազմում չընդգրկելը Հայրապետյանը բացատրեց այն փաստով, որ նա ԱՄՆ-ից Հայաստան հոգնատանջ ճանապարհ էր անցել, ֆունկցիոնալ վիճակն էլ բավարար չէր: Բացի այդ, ՀՖՖ նախագահը Յուրային պատժել էր հավաքին մեկ օր ուշացումով ներկայանալու համար եւ մեկ օրով հեռացրել էր հավաքականից: Սակայն Յուրան ընդունել էր իր սխալն ու խնդրել էր գլխավոր մարզչին կրկին թույլատրել մասնակցելու հավաքին: Եվ Մովսիսյանն արդարացրեց իրենՙ դառնալով 2 գոլի հեղինակ:

ՀՖՖ նախագահի կարծիքով, դանիացիների հետ խաղում մեր ֆուտբոլիստներն արեցին այն, ինչը պարտավոր էին անել, ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ ցուցադրել: Իհարկե, հաճելի է, որ լավ խաղացին ու հաղթեցին, սակայն դա չպետք է հերոսություն համարել:

Ռուբեն Հայրապետյանը համաձայն է Վարդան Մինասյանի հետ, որ մնացած 4 խաղերում հաղթելու դեպքում հնարավոր է եզրափակիչի ուղեգրի համար պայքարել, քանի որ մեր հավաքականը մեծ ներուժ ունի: Նա դանիացիների հետ խաղում պաշտպաններից առանձնացրեց Վարազդատ Հարոյանին, որն օդային մենամարտերում հաղթող էր դուրս գալիս իրենից բարձրահասակ ֆուտբոլիստների հետ պայքարում:

Մալթայի հավաքականի հետ հանդիպումից հետո ֆուտբոլասերների մոտ դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, շատերը վիրավորել ու պահանջել էին Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Այս առնչությամբ ՀՖՖ նախագահը հետեւյալը նշեց. «Եթե հանրությունը պահանջի իմ հրաժարականը, ապա պատրաստ եմ դա անել: Ինձ մեղադրում են Մալթայի խաղը վաճառելու, Մխիթարյանի տրանսֆերի մեջ մաս ունենալու, մարզիչների գործունեությանը խառնվելու, հավաքականի կազմը որոշելու մեջ: Նման բան չկա: Եթե խնդիրներ կան, ապա պատրաստ եմ քննարկելու, լսելու առաջարկները: Ես կարող եմ պատժել ֆուտբոլիստինՙ մարզչին ասելով, որ կազմում չընդգրկի, սակայն երբեք իմ ցուցումով հավաքականի մարզիչը չի որոշում կազմը: Իհարկե, խաղից հետո որպես ՀՖՖ նախագահ, մշտապես իմ կարծիքն եմ հայտնում Վարդան Մինասյանին, նրա հետ քննարկում ենք դաշտում ծավալված իրադարձությունները: Դանիայի հետ խաղից հետո էլ հայտնել եմ կարծիքս, չէ՞ որ հայկական ֆուտբոլի թիվ 1 պատասխանատուն եմ:

Հավաքականի նախկին մարզիչ Յան Պոուլսենը հայտարարել է, թե ես մշտապես խառնվում էի իր գործերին կազմն ընտրելու հարցում, դրա համա էլ հեռացրել եմ աշխատանքից: Նա ստախոս է: Խաղից հետո նրան ասել էի, թե ինչո՞ւ է վնասվածք ունեցող Արթուր Ոսկանյանին խաղացրել: Ասել էր, որ ֆուտբոլիստն իրեն վստահեցրել էր, թե կարող է խաղալ: Ես էլ նրան հեռացրեցի աշխատանքից: Ընդհանրապես Պոուլսենը թույլ մարդ էր, իմ սխալն է եղել նրան հավաքականի ղեկը հանձնելը»:

Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ չցանկացավ լսել Դենիս Թումասյանին հավաքական հրավիրելու առաջարկի մասին հարցը, որը բազմիցս է հնչել: Ըստ նրա, Թումասյանը թույլ ֆուտբոլիստ է: Իսկ Արտյոմ Խաչատուրովի մասին ասաց, որ նա այս պահին դեռ լիովին պատրաստ չէ հավաքականում խաղալու, սակայն ապագայում կարող է իր տեղն ունենալ կազմում: ՀՖՖ նախագահը նշեց, որ աշխատանք է տարվում հավաքականի թեկնածուների ցանկն ընդյալնելու, որպեսզի ֆուտբոլիստների վնասվածքներն ու որակազրկումները չազդեն մեր ընտրանու ելույթների վրա: Եվ արդեն հիմա հավաքի են հրավիրվում մոտ 25 ֆուտբոլիստներ:

Անդրադառնալով Հայաստանի առաջնությանը, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ թիմերի ցածր խաղամակարդակը հիմնականում պայմանավորված է ֆինանսական խնդիրներով: Ակումբները հովանավորների խնդիր ունեն, երկար ժամկետով ներդրումներ են անհրաժեշտ: Ցավալի էր «Իմպուլսի» լուծարումը: «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանի հրաժարականը պայմանավորված էր զուտ թիմի ցածր արդյունքներով: Ըստ Հայրապետյանի, «Բանանցի» հովանավորը հայկական ֆուտբոլի մեծ սիրահար է եւ ամեն ինչ կանի, որպեսզի ակումբը բարգավաճի, իսկ թիմը հաջող հանդես գա:

ՀՖՖ նախագահն անդրադարձավ նաեւ «Ուրարտուի» խնդրին, որն առաջին խմբում հանդես գալու համար պետք է 80 մլն դրամ գրավ դնի ֆեդերացիայում: Նա նշեց, որ զրուցել է ակումբի ղեկավարության հետ, որոնք չգիտեն դեռ, թե որտեղից են ֆինանսական միջոցներ հայթայթելու: Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում, որ «Ուրարտուն» արժանանա «Իմպուլսի» ճակատագրին:

Անդրադառնալով իսլանդացիների հետ խաղից հետո երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի խոսքերին, որը շատ գոհ էր մնացել ֆուտբոլիստներից, ՀՖՖ նախագահը նշեց, որ դա բարոյական չէ, որ մարզիչն իրավունք չուներ այդպես արտահայտվելու պարտված խաղի մասին: Ըստ նախագահի, մարզիչը լրագրողների ու ֆուտբոլասերների հետ շփվելու խնդիր ունի: Ռուբեն Հայրապետյանը գտնում է, որ Նազարյանը լավ մարզիչ է եւ կարող է իր սաների հետ հաջողության հասնել:

Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է «Արարատի» մեծ հաղթանակի 40-ամյակը: Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են այդ հոբելյանը նշել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՑԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ՏՈՆԱԾԻՍԱԿԱՆ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ 5-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 33 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 33 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական