ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կգա սեպտեմբերի 16-ին: Կառավարության աշխատակազմում նրան դիմավորելու արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններ կվարի ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հանդես կգան հայտարարություններով: