Տեսանյութեր. Սահմանին զորք է կուտակվում, իսկ Երևանում «հեծանվային սխրանքներ են իրագործվում» ու «Դվինում» տժժում

Ինչպե՞ս են դարերի ընթացքում կործանվել ազգերը, ոչնչացվել պետությունները. ճիշտ մեզ պես։
Հարևանները պատերազմի են պատրաստվել, ուժեղացել, զինվել, ուրիշ երկրներին տիրելու ռազմավարություն մշակել, իսկ այն երկիրը, որը թիրախում է եղել, մեզ նման գինու ու գարեջրի փառատոն է արել, ղեկավարները խրախճանքների մեջ են եղել, կյանքը վայելել ու ժողովրդին մատնել սպանդի։
Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը զորք է կուտակում. այնտեղից շարասյուների տեսանյութ է հրապարակել։ Միևնուն ժամանակահատվածում Փաշինյանը հրապարակել է իր «հեծանվային սխրանքների» մասին հերթական տեսանյութը։ Իսկ մեկ օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է «Դվին» հյուրանոցից հրապարակել խրախճանքի տեսանյութը։ Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովից հետո ընթրիք է տեղի ունեցել. ինչպես ասում են՝ մասսան լավ տժժացել է։
Համեմատեք ու հետևություններ արեք՝ ով է լուրջ վերաբերվում իր պետությանն ու ժողովրդին, իսկ ով է ժողովրդին վերաբերվում բերանում աղ դրած մատաղացու ոչխարի պես։
