Գերմանալեզու մեդիան ուշադրության առանցքում է պահում Երուսաղեմի հայության առջեւ ծառացած մարտահրավերները: Qantara առցանց պորտալը օգոստոսի 27-ին ծավալուն անդրադարձել է սաղիմահայության գոյաբանական խնդրին: Շառլոտտե Վիիդեմաննը «Գոյաբանական պայքար՝ հանուն մեր ժառանգության պահպանության» վերնագրյալ հոդվածում գրում է, որ տեղի հայությունը անտեղյակ է եղել «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայ եկեղեցականների գործարքի մասին, պայքարում է ապօրեն որոշման, հյուրանոցի շինարարության դեմ, ավելի քան 8 ամիս, գիշերուզօր «պայքարի վրանում» հայ երիտասարդները հերթապահում են՝ հակազդելով նաեւ հրեա ծայրահեղականների խուլիգանական վարքին: Հայերն իրենց պաղեստինցիների հետ «նույնացնո՞ւմ» են, հեղինակի հարցին Հակոբ Ջըրնազյանը պատասխանում է՝ «Երուսաղեմն իմ ինքնությունն է», իսկ Սեդրակ Բալյանն ասում է՝ ինքը պաղեստինցի հայ է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարները՝ Qantara-ի