Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասկանալի է, որ Ռոման Երիցյանիի փաստաբանական գործունեության համար է ընտրվել նրա եղբայրը. ի՞նչ են ուզում. որ ոստիկան տեսնելիս ձեռքերս վե՞ր բարձրացնենք, հանձնվե՞նք. իրավապաշտպան

08/08/2024
- Իրավունք

Պարեկների կողմից բռնությնա ենթարկված Արամ Երիցյանը ՄԻՊ ներկայացուցիչներին կոտրվածքների վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացրել։ Նշանակված է փորձաքննություն, որի արդյունքում էլ ավելի հստակ կարձանագրվի՝ ինչ վնասվածքներ է նա ստացել և ինչ ծանրության են դրանք, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Արամ Երիցյանը՝ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից և տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք։

Անդրադառնալով փաստաբանների մուտքի խոչընդոտմանը՝ ՄԻՊ աշխատակազմի նեդրկայացուցիչը նշեց, որ թեպետ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում փաստաբանների մուտքն արտոնվում է, սակայն որոշ դեպքերում մուտքը ոչ այնքան խոչընդոտվում, այլ ձգձգվում է։

«Միանշանակ կան քայլեր, որոնք ՄԻՊ-ի իրավասության ներքո են գտնվում՝ տեղում արձանագրել իրավիճակը, անձի ստացած վնասվածները, գրություններով հետևողական լինել, գործի ընթացքի մասին տեղեկություններ ունենալ»,- ասաց Էդգար Մարտիրոսյանը։

Քննարկմանը ներկա փաստաբան Ռոման Երիցյանն իր հերթին նկատեց, որ ՄԻՊ-ի աշխատակազմից որևէ մեկն իրեն տեղեկություն չի տրամադրել եղբորս գտնվելու մասին, ահազանգից մոտ 25 րոպե հետո ինքն է այլ եղանակով իրազեկվել՝ որտեղ է գտնվում եղբայր։

«Իմ՝ որպես փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին ևս չի ապահովվել ՄԻՊ աշխատակազմի կողմից։ Իհարկե, աշախատակազմի արագ արձագանքման խումբը շատ արագ է տեղ հասել, բայց մոտ 4 ժամ պարեկային ծառայողներն ուղղակի նրանց արգելում էին առանձնազրույց ունենալ եղբորս հետ։

Եվ ամենամեծ խնդիրը, որտեղ սպասում է ՄԻՊ-ի ավելի ակտիվ գործողությունների, սակայն այդպիսիք չեմ արձնաագրել, տեղի է ունեցել ՔԿ-ում. մոտ 18։00-ին Արամ Երիցյանին տեղափոխել են ՔԿ Արաբկիրի բաժին, և մոտ 21։00-ին սկսել ենք հրապարակավ հայտարարել, որ մեզ՝ փաստաբաններիս, չեն թույլատրում մտնել ՔԿ։ Ավելին՝ խոչընդոտվել է որոշ պատգամավորների մուտքը»,- ասաց Ռոման Երիցյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նկատեց, որ սկզբից մինչև վերջ դիտավորյալ և նպատակաուղղված կերպով Արամ Երիցյանին հասցրել են կալանքի։

«Իշխանությունները, որոնք ուղղորդում են նախարարությանը, ի՞նչ են ուզում. ուզում են, որ ոստիկան տեսնելիս ձեռքերս վե՞ր բարձրացնենք, հանձնվե՞նք։ Այսի՞նչ ապօրինությունների շարք է։ Փաստաբաններին թույլ չեն տվել մտնել ծեծված անձի մոտ։ Սա ուղղակի խայտառակություն է, ինչո՞ւ է ոստիկանությունը կատարվածը հերքում։ Ոստիկանությունն «ատկազով» է աշխատում։

Ես շատ եմ ցավում ոստիկանության համար։ Ամեն անգամ մենք տեսնում ենք, թե այդ աշխատակիցներն ինչ ատելությամբ են լցված մարդկանց նկատմամբ։

Միլիոններ են ծախսվում բարեփոխումների համար, բազմաթիվ դրամաշնորհներ են տրամադրվում ոստիկաններին բարեփոխելու, մարդկային կերպարանքի բերելու համար, բայց ոչ մի ոստիկան երբեք չի պատժվում։

Մենք տեսանք, թե ինչ անպատժելիություն էր հունիսի 12-ին։ Գուցե ոստիկաններն էլ են ուզում բարեփոխվել, բայց երբ քաղաքական իրադարձություններին ամբողջությամբ տրվում են իշխանությանը, ո՞նց կարող է այս ոստիկանությունը բարեփոխվել։ Դա ուղղակի անհնար է։

Մենք միշտ ահազանգեր ենք ստանում բռնությունների մասին, բայց երբեք ոչ մեկը չի պատժվել. այս դեպքում էլ չեն պատժվելու»,- համոզմունք հայտնեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը շեշտեց՝ ՔԿ նախագահ «Քյարամյանն ինչ ուզում՝ անում է, կոծկում է բազմաթիվ գործեր», թույլատրելի կարգավիճակ ունի և ում հետ ինչպես ցանկանա՝ կվարվի։

«Մենք շատ լավ ծանոթ ենք ՔԿ աշխատանքին՝ հատկապես Քյարամյանի օրոք։ Այն միշտ վատն է եղել, բայց հիմա շատ ավելի վատն է»,- ասաց նա։

Իրավապաշտպանը միաժամանակ շեշտեց՝ արցախցիները թիրախավորվում են։

«Հասկանալի է, որ Ռոման Երիցյանիի փաստաբանական գործունեության համար է ընտրվել նրա եղբայրը։ Կամ մենք տեսնում ենք Ստեփանակերտի քաղաքապետի ձերբակալությունը… տեղի են ունենում բաներ, որոնց շուրջ չես կարողանում այլ բան մտածել»,- նշեց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց՝ պարեկների նպատակն Արամ Երիցյանին նսեմացնելն էր, ստորացնելը։  Նման քայլեր, ըստ բանախոսի, հաճախ տեսնում ենք նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, և ոստիկանությունն այն գործիքն է, որին իշխանությունն օգտագործում է մարդկանց նսեմացնելու և ստորացնելու համար։

Ալեքսանյանի համոզմամբ՝ ոստիկանությունը պետք է կրթվի, իմանա, որ պետք է օրենքով առաջնորդվի, ՀՀ քաղաքացիներին վերաբերի որպես իր եղբայրների, ոչ թե թշնամական վերաբերմուքն ցուցաբերի։

«Բերեմ հունիսի 12-ի օրինակը։ Որևէ ոստիկան չի պատժվել, իսկ ցուցարարներից մեկը ձեռքն է կորցրել։ Ոստիկանությունը որևէ բացատրություն չի տվել, բացատրություններ տվել է միայն Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ ինքն է որոշում՝ ինչ պետք է անի ոստիկանությունը»

Ռոման Երիցյանն էլ շեշտեց՝ եղբոր արարքներում քրեաիրավական հանցակազմ չկա, քանի որ նա դիամդրություն սկսել է ցուցաբերել միայն այն ժամանակ, երբ պարեկները փորձել են ձեռնաշղթաներ անցկացնել։

Նախորդ գրառումը

Բանգլադեշում, հասարակական բախումների ժամանակ զոհվել է 560 մարդ

Հաջորդ գրառումը

Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել

Համանման Հոդվածներ

Screenshot
Իրավունք

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

15/06/2026
Հաջորդ գրառումը

Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական