Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել

Իսրայելի ստեղծումն անհավանական երևույթ էր: Դա հսկայական ջանքեր, տրամաբանության բոլոր կանոնների դեմ ջանքեր էր պահանջում, ու եթե արդար լինենք, հերոսական ու անհավանական նախաձեռնություն էր:

Անապատի մեջ հավաքել տարբեր լեզուներով խոսող, տարբեր մշակույթներ կրող, անգամ տարբեր ռասանների մարդանց  ու զրոյից ստեղծել լեզու, դա բոլոր կանոնների դեմ էր:

Իսրայելը ստեղծել է միսիոներների մի սերունդ, որն ամեն օր վտանգների տակ է ապրել, քրտնաջան աշխատանքի միջոցով անապատը դերձրել է գյուղատնտեսական խորոշ արդյունահանող, հզոր ռազմա-արդյունաբերական համալիր են ստեղծել, որոշ ոլորտներում դարձել  համաշխարհային առաջատար:

Կարճ ասած՝ այդ ամենը միսիոներների սերունդն է կառուցել: Սակայն հիմա այլ սերունդ է գալիս: Իսրայելի նոր սերունդն այդ պետությունն անհավանական ջարքերով ստեղծողը չէ, նա այդ աշխատանքը վայելողն է։

Արդյունքում  փոխվում է մտածողությունն ու աշխարհայացքը: Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը, 50 տարի առաջ այդպես չէր կարող լինել:

Նման մի բան մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ