Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բանգլադեշում, հասարակական բախումների ժամանակ զոհվել է 560 մարդ

Վերջին շաբաթների ընթացքում Բանգլադեշում ցույցերի, անկարգությունների և բախումների հետևանքով զոհվել է առնվազն 560 մարդ. հայտնում է Prothom Alo լրատվական պորտալը։

Վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականին հաջորդած երեք օրվա ընթացքում օգոստոսի 7-ի երեկոյան  հայտնի է դարձել 232 մահվան դեպքի մասին։ Մինչ այդ՝ հուլիսի 16-ից օգոստոսի 4-ը, բախումների հետևանքով զոհվել է մոտ 328 մարդ: