Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լյումպենացում՝ ազգադավ հեծանվորդի ձեռամբ

06/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մազից  կամ Ալիևի քմահաճույքից կախված երկրում կատարվում է մի անսահման գռեհիկ, քրջոտ բեմադրություն՝  միախառնված  ցինիզմով, անգրագիտությամբ, ընտանեկան յալանչի կրկեսով,  քաղաքական ավտորիտարիզմով։

Պատերազմում ջախջախիչ պարտություն կրած և նոր հնարավոր պատերազմում ոչնչացման եզրին հայտնված երկրում կառավարող մի ընտանիք որոշել է բեմադրել իտալական բուֆֆ օպերայի քսմտելի մի կապկում։

 Ընտանիքով հեծանիվ են հորինում, կեցցե՜ հեծանիվը տխմարագույն ասույթով լցնում են տիկտոկյան իրենց էջերը,  աջակից կուսակցական ստրուկներին ստիպում հավանության օրգիաներ կատարել սոցցանցային տիրույթում։

Ժամեր անց նույն ընտանիքն արդեն գյուղատնտեսական այց է կատարում դեպի հեռավոր արոտավայրեր և բառացիորեն տխմար դատողություններ սփռում, որոնք ոչ մի կիրառում և արդյունք չեն ունենալու: Մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներով հեռավոր արոտավայրերի գոմեր հասածը ալյա Լուկաշենկո հասարակ տղայի կեցվածքով չի էլ իմանում, որ խնամվող կովերը ցեղային բարձր դասի են և բացարձակ նման չեն տեղական կովկասյան տեսակներին, ու  շարունակում է խոսել, խոսել, ճամարտակել։

Ժամեր անց նույն անձը հայտնվում է արդեն երկրագիտական թանգարանում, որտեղ նրա համապատասխան բուժում ենթադրող դատողությունները թանգարանի, նկարների մասին ստիպում են մտածել, որ այս փոքր,  պարտության դառնությամբ լցված երկիրը կառավարում է Հայաստանի հանդեպ դառը լեզիով ու մաղձով լցված մեկը։

 Ապոկալիպսիս ի տանող կառավարման այս անիվն իր հետ բերում է զզվելի խրախճանքներ,   ռաբիս կատարողների շռայլորեն  վարձատրվող բենեֆիսներ,  փոր-ստամոքս լցնելու գրոտեսկային տարատեսակ փառատոներ։

Զավեշտը հասել է այն մակարդակի, որ Խաչատրյան, Ազնավուր, Սարյան, Ներսիսյան, Մկրտչյան, Սպենդիարյան ունեցած էթնոսը խելագար մոլուցքի մեջ տասնյակ հազարներով հորդում է դեպի հոգեւոր սով հիշեցնող փառատոներ։

Արդյո՞ք այս ամենը պատահական է:

 Իհարկե, ոչ։

 Իսկ ինչո՞ւ է այն բեմադրվում, ո՞ւմ է դա ձեռնտու:

Կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել հարցը, սակայն հիմքայինը էթնոսի լյումպենացումն է։

Հանրության զգալի հատվածը համառորեն ենթարկվում է հարձակման։ Նրանց հորդորում են կյանքի ունայնություն, հավատքի անիմաստություն, ցոփ-շվայտ կյանքի ցուցադրական դրսևորումներ, իրական գեղագիտական արժեքների մերժում, լափ և հարբեցողություն։ Իսկ ինչո՞վ է տարբերվում հարբեցող, անգրագետ, անճաշակ, գռեհիկ անձը մտածող մարդուց:

Նա չունի քաղաքացիական պարտքի զգացում,  չունի պետականության պաշտպանության պարտք, չունի հանրությունը փոխելու երազանք, չունի արժանապատիվ ապրելու ձգտում։ Փաստացի մեկ ընտանիքի կողմից հանրությանը առաջարկվում է լինել ամեն ինչ՝  բացի Նժդեհ կարդացող,  Խաչատրյան լսող,  Սարյան դիտող,  Եղիշե ուսումնասիրող,  Խրիմյան Հայրիկ հիշող,  Մյասնիկյան երազող տեսակից։

Դրանով իսկ խարխլում են էթնոսի հիմքերը, պետության տեկտոնական սալերը և ճանապար բացում հարևան երկրներից մեկում թափառական  ցեղախումբ դառնալու, իսկ քոչվոր հարևաններին մեր երկիր բերելու ու մեր երկրին տեր դառնալու  հեռանկարի համար։

Սա է վտանգը, և  սրա դեմ պետք է աշխատել։

Նարեկացի ունեցած էթնոսը չի կարող մի խաբեբայի ձեռքով լյումպենացվել:

Ի՞նչ պետք է անել, և ո՞վ պետք է այդ պայքարի դրոշը վերցնի տանի  դեպի հաղթանակ ու արժանապատիվ կյանք։

Որքան էլ որ պարադոքսալ հնչի,  դա քաղաքական խմբերը չեն կարող անել։ Այդ գործը կարող է և  պետք է կատարի հայ ուսուցիչը, հայ մտավորականը։

Հայ ուսուցիչ, հիմա դո՛ւ ես լինելու էթնոսը և պետությունը կործանման ճանապարհից ետ բերողը։

 Իսկ ի՞նչ է պետք անել, դրա մասին կզրուցենք առաջիկայում։

Շարունակելի…

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նեթանյահուն մտադիր է Գալանտին ազատել Պաշտպանության նախարարի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Երևանցիների գրեթե 50 տոկոսը գտնում է, որ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա. դժգոհություններ օդի աղտոտվածությունից և նորակառույցների շինթույլտվություններից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երևանցիների գրեթե 50 տոկոսը գտնում է, որ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա. դժգոհություններ օդի աղտոտվածությունից և նորակառույցների շինթույլտվություններից

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական