Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Նեթանյահուն մտադիր է Գալանտին ազատել Պաշտպանության նախարարի պաշտոնից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտարկում է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պաշտոնանկ անելու հարցը. գրում է The Jerusalem Post-ը։

Պատճառը «Լիկուդ» կուսակցության ներսում դժգոհությունների սրումն է։ Ենթադրվում է, որ կառավարության ղեկավարն արդեն Գալանտին փոխարինող է գտել։

Նեթանյահուի խոսքով՝ այդ պարտականությունը պետք է կատարի պաշտոնաթող գեներալ Գաբի Աշկինազին։

70-ամյա Գ.Աշկինազին, որն ավելի քան 40 տարի ծառայել է բանակում, 2007-2011 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2020-2021 թվականները։