Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանցիների գրեթե 50 տոկոսը գտնում է, որ Տիգրան Ավինյանը պետք է հրաժարական տա. դժգոհություններ օդի աղտոտվածությունից և նորակառույցների շինթույլտվություններից

06/08/2024
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանցիների շրջանում օրերս անցկացված հեռախոսային հարցման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի բնակիչները Երևանի  լուսավորությունը 1-5 բալային սանդղակով գնահատում են 4.1, տրանսպորտը և անվտանգությունը՝ 3.7, կանաչապատ տարածքները՝ 3.5, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել աղբահանության մասով՝ 3.4 բալ. հարցվածները  Երևանի մաքրությունը գնահատել են 3.3 բալ. ամենացածր ցուցանիշը բաժին  է ընկել մշակութային և սպորտային միջոցառումներին։

«Կոմունալ ծառայությունների գնահատման դեպքում ջրամատակարարումը գնահատվել է 3.5 բալ, ամենաբարձր գնահատականն ստացել է գազամատակարարումը՝ 4.4 բալ, ամենացածրը՝ էլեկտրաէներգիան՝ 3.3 բալ։

Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում Երևանի ճանապարհների վիճակը՝ մայրաքաղաքի բնակիչները պատասխանել են՝ ասֆալտապատումը՝ 2.9 բալ, փոսալցումները՝ 2.6, ամենացածր գնահատականին արժանացել է ջրահեռացումը։

Ինչ վերաբերում է Երևանում նոր շենքերի մեծածավալ շինթույլտվությունների տրամադրմանը, ապա հարցվածների 17.8 տոկոսը դրան լիովին դրական է վերաբերում, ավելի շուտ դրական՝ 25.1 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 18.6 տոկոսը և ընդհանրապես բացասական՝ 34.6 տոկոսը։

Գնահատելով սեփական վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետի աշխատանքը՝ երևանցիներն ամենաբարձր գնահատականը տվել են Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի վարչական ղեկավարներին՝ 3.9 բալ։ Ամենացածր գնահատականն ստացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ 2.7 բալ։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գրեթե բոլորը նրա աշխատանքը վատ են գնահատել ՝ ընդամենը 2.5 բալ։ Սա այն դեպքում, երբ բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ անգամ Կենտրոնի, նրանից բարձր գնահատականներ ունեն»,- նշեց Արամ Նավասարդյանը։

Անդրադառնալով Երևանի ավագանու աշխատանքին՝ բանախոսը շեշտեց, որ այստեղ առկա է տոտալ վատ վիճակ. բոլոր խմբակցությունները ցածր գնահատականներ են ստացել։ Քաղաքացիների մեծ մասն իր դժգոհությունն է հայտնել նաև կանաչ ծառերի հատման և դրանց տեղում սակուրաներ ու հուդայածառեր տնկելու պրակտիկայի առնչությամբ։

«Քանի որ այս հարցը հիմնականում վերաբերում է Կենտրոն վարչական շրջանին, ապա տեսնում ենք, որ այստեղ պատկերն ավելի վատ է։ 41.4 տոկոս հարցվածները նշել են, որ ծառերի փոխարինումը միանշանակ վատ է, ավելի շուտ վատ գնահատել է 13.1 տոկոսը. բացասական կարծիքները միասին կազմել են գրեթե 55 տոկոս։

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի դրսևորման մակարդակին, դրանք միանշանակ բարձր է նշել հարցվածների 27.3, ավելի շուտ բարձր՝ 19.8 տոկոսը»,- նշեց բանախոսը։

Հարցին՝ Երևանի քաղաքապետը պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե պետք է հրաժարական տա, 11.4 տոկոսը պատասխանել է, որ պետք է միանշանակ շարունակի պաշտոնավարել, միանշանակ հրաժարականի օգտին ձայն է տվել հարցվածների 32.6 տոկոսը, հարցվածների 17.3 տոկոսն էլ նշել է, որ գործող քաղաքապետը պետք է ավելի շուտ հրաժարական տա։ Այսպիսով՝ հարցվածների գրեթե 50 տոկոսը կողմ է, որ Տիգրան Ավինյանը դադարի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը։

«Իսկ թե երևանցիներն ինչպես կգնահատեն իրենց վարչական շրջանբների օդի աղտոտվածությունը, 1-5 բալային սանդղակով (որտեղ 1-ն ընդհանրապես աղտոտված չէ, 5-ը՝ շատ աղտոտված է), ամենամաքուր օդը, ըստ մայրաքաղաքի բնակիչների, Ավան վարչական  շրջանում է՝ 2.9 բալ, ամենաբարձր աղտոտվածությունը Շենգավիթում է՝ 3.7 բալ, Կենտրոնում՝ 3.5 բալ»,- ամփոփեց GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լյումպենացում՝ ազգադավ հեծանվորդի ձեռամբ

Հաջորդ գրառումը

«Իսրայել – «ՀԱՄԱՍ» կոնֆլիկտը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

«Իսրայել - «ՀԱՄԱՍ» կոնֆլիկտը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական