Հայաստանը ցանկանում է փակել հակամարտության էջը Ադրբեջանի հետ. Նիկոսիայում իր կիպրացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանը նախկինում առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերի մոնիտորինգի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ, և այս առաջարկը մնում է ուժի մեջ։
Միրզոյանի հայտարությունը տարածել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։