Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Միրզոյանն ասել է, որ Հայաստանն ուզում է փակել Ադրբեջանի հետ հակամարտության էջը

Հայաստանը ցանկանում է փակել հակամարտության էջը Ադրբեջանի հետ. Նիկոսիայում իր կիպրացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով` Հայաստանը նախկինում առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերի մոնիտորինգի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ, և այս առաջարկը մնում է ուժի մեջ։

Միրզոյանի հայտարությունը տարածել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։