Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանություններն առիթը տվել են, և Բաքուն այդ առիթը մաքսիմալ օգտագործում է՝ առաջ տանելու «բարի Ադրբեջանի» իմիջի ձևավորման քաղաքականությունը. քաղտեխնոլոգ

22/07/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական կողմի քայլը՝ ՀՀ արտգործնախարարին հրավիրել Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին, ընդամենը PR իմիջ ապահովելու քայլ է կամ PR կամպանիայի բաղկացուցիչ մաս։ Այս քայլով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը Հայաստանի հետ գործընթացներում կառուցողական, բարիդրացիական տրամադրություններ ունի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Պաշտոնական Բաքուն, հրավերք ուղարկելով Արարատ Միրզոյանին, ցանկանում է ընդգծել, որ Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման մեղավորն ինքը չէ, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։

ՀՀ իշխանությունները, ինչպես ասում են, առիթը տվել են, և Բաքուն այդ առիթը մաքսիմալ օգտագործում է՝ առաջ տանելու «բարի Ադրբեջանի» իմիջի ձևավորման քաղաքականությունը։ Այնպես որ, Արարատ Միրզոյանին Բաքու հրավիրելը պետք է դիտարկել այս կոնտեքստում, ոչ թե մտածել, որ այս կամ այն հարցի շուրջ ԱԳ նախարարն այլ դիրքորոշում ունի, վարչապետն՝ այլ։ Այդ երկու անձիք բոլոր հարցերի առնչությամբ ունեն հարյուր տոկոսով նույն դիրքորոշումը»,- ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շատ լավ է մտածում պետության PR-ի մասին, և քանի որ  COP 29 -ի համաժողովին աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ են ժամանելու Բաքու, ադրբեջանական կողմն իր առջև խնդիր է դրել բարյացկամ պետություն ներկայանալ։

Անդրադառնալով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության ֆոնին «Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը», Արմեն Բադալյանն ընդգծեց՝ սա առավել քան ի ցույց է դնում Բաքվի իրական նպատակները։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ վերոնշյալ համաժողովին չմասնակցելու հնարավորությանը՝ քաղտեխնոլոգը նկատեց՝ մեր պետությունն այնքան բացասական վարկանիշ ունի, որ եթե անգամ Միրզոյանը Բաքու չմեկնի, դրանից Հայաստանի իմիջը չի ընկնելու. պատճառն այն է, որ այն վաղուց է ընկել և ընկնելու տեղ այլևս չունի։

«Հայաստանին, որպես պետություն, այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, և կմասնակցի ՀՀ արտգործնախարարը նոյեմբերին կայանալիք միջոցառմանը, թե ոչ, ոչ մեկին չի հետաքրքրում։

Եթե Միրզոյանը մասնակցի Բաքվի համաժողովին, դա հօգուտ Ադրբեջանի է, բայց եթե չմասնակցի՝ դրանից կրկին կշահի ադրբեջանական կողմը։ Երկու դեպքում շահող դուրս է գալիս Ադրբեջանը»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29 -ի համաժողովին։

Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևնը հայտարարել է, որ  COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել ՀՀ արտգործնախարարին։

Ավելի վաղ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Բաքու մեկնելու և այնտեղ կայանալիք COP29 ֆորումին մասնակցելու վերաբերյալ խոսակացություններին՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

18 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան բեմերում

Հաջորդ գրառումը

Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ. Միլլեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026
Հաջորդ գրառումը

Եկել է խաղաղության ժամանակը, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ. Միլլեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական