Եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և, համապատասխանաբար, իրավիճակը տարածաշրջանում ավելի վաղ կհանդարտվի. լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը նույնպես կփոխվի»,- ասել է Կոբախիձեն։
«Մենք, իհարկե, չենք կարող միջամտել որևէ երկրի ընտրություններին։ Մենք չենք կարող միջամտել այնպիսի խոշոր երկրի ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը հատկապես Վրաստանի նկատմամբ»,- հավելել է Վրաստանի վարչապետը։