Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Եվրոպական միությանը և անդամ երկրներին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար. Պապիկյանը գրել է X սոցիալական ցանցում:

«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:

Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,- գրել է նա:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ Հայաստանին կտրամադրի 10 միլիոն եվրո։