Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Խաղաղության եվրոպական հիմնադրամը Հայաստանին կհատկացնի 10 միլիոն եվրո

ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից առաջին անգամ Հայաստանին կտրամադրի 10 միլիոն եվրո։

Հայաստանի Հանրապետությանը  տրամադրվող աջակցության նպատակն է բարելավել երկրի զինված ուժերի նյութատեխնիկական հնարավորությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանության մակարդակը։

Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է ԵՄ-Հայաստան գործընկերության շրջանակում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ուղղված Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։