Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ի՞նչ կլինի, եթե Թրամփը հաղթի. Կոբախիձեի կանխատեսումները

Եթե ​​Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և, համապատասխանաբար, իրավիճակը տարածաշրջանում ավելի վաղ կհանդարտվի.  լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե ​​տարածաշրջանում խաղաղություն լինի, Վրաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը նույնպես կփոխվի»,- ասել է Կոբախիձեն։

«Մենք, իհարկե, չենք կարող միջամտել որևէ երկրի  ընտրություններին։ Մենք չենք կարող միջամտել այնպիսի խոշոր երկրի ընտրություններին, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, Ուկրաինայում պատերազմն ավելի շուտ կավարտվի, և տարածաշրջանն ավելի արագ կհանդարտվի, ինչը կփոխի վերաբերմունքը հատկապես Վրաստանի նկատմամբ»,- հավելել է Վրաստանի վարչապետը։