Արցախցիների բռնի տեղահանումից ու սեպտեմբերյան հարձակումից 10 ամիս է անցել. դեռ 21 անհետ կորած արցախցի կա, որոնց ճակատագիրն անհայտ է։
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք 21 անհետ կորածների հարազատներն են։
Ոչ մի պատկան մարմին, այդ թում ՄԻՊ-ը, ոչ մի պատասխան չունի՝ որտե՞ղ են 21 անհետ կորածները, ի՞նչ ճանապարհով կարելի է նրանց փնտրել։ Միգուցե գերի՞ են։
Ստեփանակերտի բենզիզնի պայթյունի վայրից այրված փաստաթղթեր, հեռախոսներ են գտնվել։
Արցախցիները որոշակի պատասխան են ուզում՝ իրենց հարազատները գերի՞ են, սպանվե՞լ են, զոհվե՞լ են։ Չէին կարող հենց այնպես 21 հոգին անհետանալ։