Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշենք, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել էր Խաղաղության համաձայնագրի ստորագրման իրենց պայմանի մասին՝ ՀՀ-ը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կլինի, թե ոչ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն այսօրվա ճեպազրույցի ժամանակ չէր հստակեցրել, սակայն նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։