Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
21/06/2024
- 21 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
48
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հարգիզ»    

Փիքր ու խիալըս ՀԱՐԳԻԶ աշխարքի ցավի մասին է,

Խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լավի մասին է…

Սայաթ Նովա

Սեփական հույզերն ու ապրումները  պատկերելիս,  Սայաթ Նովան ՄՇՏԱՊԵՍ  ընտրում էր  իր հարուստ բառապաշարի՝  տվյալ ժամանակաշրջանին հարիր իմաստավոր  բառերն ու արտահայտությունները: Այդ պատճառով էլ   Մեծն Բանաստեղծն  իր հայերեն խաղերից մեկի միջուցով «աշխարքի ցավի մասին  փիքր ու խիալի» տեւականությունը նկարագրելիս, «ՄՇՏԱՊԵՍ» բառիմաստի փոխարեն պիտի օգտագործեր «երբեք» եւ «հանապազ» ներհակ  իմաստներով   «ՀԱՐԳԻԶ»   բառը, (թեև բառը ժամանակակից պարսկերենում կիրառելի է միայն ժխտական նախադասություններում)  այլ ոչ թե՝ «ՀԱՐԳԱՀ»-ը, այնպես,  ինչպես անվանի Սայաթնովագետ Մորուս Հասրաթյանն է առաջարկում «խմբագրել» բառը:

Մինչեւ «Հարգիզ»-ը  «հարգահ»-ով փոխարինելը, միգուցե սայաթնովագետը ստուգել է բառիմաստն ու կարծել, որ «Հարգեզը» բոլոր ժամանակներում երբեւէ «մշտապես» իմաստը չի ունեցել: Դրա համար էլ առաջարկել է բառը փոխարինել պարսկերեն «Հարգահ»-ով, որը փոխատու լեզվով նշանակում է «երբ», «ամեն  անգամ», եւ այլն:

Բայց, եթե Մ. Հասրաթյանը Խաչատուր Աբովյանի  «Վերք հայաստանի» վեպն ընթերցելիս նկատեր «հարգիզ» արտահայտությունը՝  (Ծիծաղն ու խնդությունը նրա երեսիցը պակաս չէ՛ր հարգիզ), այլեւս չէր խմբագրի Սայաթ Նովայի երգն ու «հարգիզ»-ը  կթողներ անփոփոխ: Չէ՞ որ պարսկերենով  (hargez)  «հարգեզ» բառն ունի երկու իմաստ. ժամանակակից պարսկերենով՝ «երբեք», իսկ հնեաբանորեն՝ «մշտապես»:

Տիպաբանական զուգահեռներ կարելի է անցկացնել  նաեւ պարսկերեն «hargez» եւ  հայերեն «այլեւս» բառերի  միջեւ: Քանի որ «այլեւս» բառն էլ,  «հարգիզ»-ի օրինակով, տարբեր իրավիճակներում մերթ օգտագործվում է ժխտական նախադասության մեջ, մերթ՝ հաստատական:

Ավելի հաճախ են հանդիպում «այլևս» բառը «այսուհետև» իմաստով ժխտական նախադասություններում: Օրինակ՝ «Այլեւս մի՛ արի», «Նա այլեւս չի մասնակցի համերգին»: Իսկ հաստատական նախադասություններում «այլեւս» բառը երբեմն կիրառվում է նաեւ «արդեն» իմաստով, այսպես. «Ես այլեւս  կարող եմ մտքերս արտահայտել», «Նա այլեւս վստահում է ինձ» եւ այլն:  ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դե եկ ու պատասխանիր «ինչպես ես» հարցին

Հաջորդ գրառումը

Ովքեր էին մատնագիր գրողները

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ովքեր էին մատնագիր գրողները

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական