Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երանի նրանց, որ Ազնավուրի ժամանակակիցն են եղել

Անահիտ Հովսեփյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
122
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փարիզի Le Grand Rex -ում հանդիսատեսն Ազնավուր էր երգում

Ֆրանսիացի երաժշտարտադրող Ժիլ Մարսալլայի (Gil Marsalla) Directo Prod-ի համագործակցությամբ Ազնավուրի 100-ամյակը նշանավորվեց սիմֆոնիկ համերգով, որի համաշխարհային առաջնաբեմելը կայացավ ապրիլի 6-ին, 7-ին Նիցցայում: Մայիսի 10-ին եւ 11-ին իրականություն դարձավ Արամ Խաչատրյան համերգասրահում՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Ֆրանսիացի անվանի երգիչ Ժյուլ Գրիզոն (Jules Grison) Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հնչեցրեց Ազնավուրի հանրահայտ երգերը՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ շանսոնիեին: Նույն ծրագիրը հնչեց Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին կանադական Մոնրեալում, իսկ մայիսի 25-ին՝ Փարիզի Le Grand Rex -ի 2750 տեղանոց դահլիճում, որի հատուկենտ աթոռներ էին միայն պարապ մնացել:

Երեւանյան համերգների մասին երաժշտաքննադատական հոդվածներ չհաջողվեց գտնել, միգուցե դեռ կգրի մամուլը, սակայն «Ազգ»ի գերսուղ տարածքում փորձենք բառերով ձեւակերպել այն մեծ հրավառությունը, որ մայիսի 25-ին մատուցեց Քոլոնն նվագախումբը (L՛Orchestre Colonne)՝ դիրիժոր Ալեքսանդրա Քրավերոյի (Alexandra Cravero) էներգետիկ հզոր ազդակով, մենակատար Ժյուլ Գրիզոյի վարպետ կատարողականով:

Art-deco ոճով ամերիկյան կինոդահլիճի նմանողությամբ 1932-ին կառուցված Le Grand Rex -ը, որ ծառայում է որպես կինոյի, թատրոնի, համերգի դահլիճ, որ1981-ից պետական պահպանության տակ է՝ որպես պատմական հուշարձան, մայիսի 25-ին Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի առիթով հյուրընկալել էր աշխարհի տարբեր լեզուներով խոսոսղ հանդիսատես, որոնց թվում, բնականաբար ֆրանսախոսները տեսակարար կշիռ էին կազմում, բայց հայոց լեզուն էլ ականջիս հասնում էր: Ժամը 20.30-ն է, աջուահյակ աղբյուրներով, շողշողուն աստղերով շատ բարձր առաստաղ ունեցող այս հսկա դահլիճի բեմում մոտ 60 երաժիշտ լույսի տարբեր երանգների հանդերձավորմամբ մատուցում է շանսոնիեի բառն ու մեղեդին: 1873-ին հիմնադրված, Ֆրանսիայի հնագույն նվագախմբերից մեկը L Orchestre Colonne, որ իր անունը ժառանգել է  հիմնադիր ջութակահար դիրիժոր Էդուարդ Քոլոննից, Փարիզի եւ ֆրանսիական երաժշտական կյանքում նշանակալի դերակատարում ունեցող նվագախումբ է: Հիշարժան է եղել 1981-ի ապրիլի 13-ին նվագախմբի հետ Ազնավուրի ելույթը: Այս դահլիճում նստածներից շատերը հիշում են այդ համերգը: Նրանք էլ երեւի ինձ նման 60 երաժշտի մեջ որոնում են Շառլ Ազնավուրին:

47-ամյա ֆրանսիացի տաղանդավոր դիրիժոր Ալեքսանդրա Քրավերոն տիրապետում է հանդիսասրահին կախարդելու արվեստին: Ալ կարմիր շապիկով, սեւ կոստյումով  փոքրամարմին այդ կինը փոխանցում է Ազնավուրի էներգիան ու ռիթմը՝ ձեռքերի եւ մարմնի շարժումներն այնքան օրգանական, որ թվում է, թե երաժշտական կառավարման հետ նա այդ ներկայացման մեջ Ազնավուրի դերակատարն է:

Շառլ Ազնավուրի երգացանկի ծանոթ ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի համար փոխադրել է ճապոնացի կոմպոզիտոր, դաշնակահար Նոբույուկի Նակաջիման (Nobuyuki Nakajima): Իմ ունկնդրած լավագույն տարբերակն են դրանք, եւ մեծագույն հաճույք էր տեսնել, որ նույն օրվա դաշնակահարը հենց Նակաջիման էր, որն իրեն ուղղված դահլիճի որոտընդոստ ծափերին արձագանքում էր մինչեւ գետին խոնարհումով:

Formidable, La Boheme, Emmenez-moi …Ազնավուրի հանրահայտ ստեղծագործություները անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոն կատարում է մեծ վարպետությամբ, անասելի զգացմունքայնությամբ: Ակորդեոնահարուհի Մագալի Ռիփոլլը (Magali Ripoll), որ այս համերգին նաեւ իր ձայնով է Ազնավուրի ստեղծագործության հետ, 2011-2018-ին ուղեկցել է Շառլ Ազնավուրին համաշխարհային համերգային շրջագայությունների ժամանակ: Նա էլ Գրիզոյի նման առանձնահատուկ սիրո տուրք է մատուցում բեմից 100-ամյա Արտիստին ու նրա հանդիսատեսին: Հանդիսասրահը փաստում է, որ  բոլոր երգերի բոլոր բառերն անգիր գիտե, եւ երբ բեմից արտոնում են բարձր երգել, ձայնակցում է: Հանդիսասրահն ապրում է Ազնավուրով, նրա երգերը ֆրանսիացիների ապրած կյանքի անբաժան մասն են, շատերը խոսում են հենց նրա տողերը առօրյա ներմուծելով, Ազնավուրի բառերը դաջված են ֆրանսիացիների սրտում, մտքում: Նա Ֆրանսիայի գրավոր, բանավոր ժառանգությունն է:

Հրաշալի համերգն ավարտվեց: Ալֆորվիլցի հայերը մի քիչ դժգոհ էին՝ համերգի ծրագիրը կազմելիս հաշվի չէին առել, որ Ազնավուրը 100 տոկոսով նաեւ հայ է, չէին ընդգրկել «Քեզ համար, Հայաստանը», «Նրանք ընկան» երգերը… Իսկ Le Grand Rex -ի առջեւ դեռ խմբված է հանդիսատեսը, տուն չի գնում, չի կարողանում արագ հեռանալ սիրո արվեստի վայելքի այն վայրից, որտեղ բոլորին հավաքել էր Ազնավուրը: Որքան էլ բարձրակարգ էր համերգը, սակայն Ազնավուրին բեմում կենդանի տեսած, լսած մարդը հենց նրա՛ն էր որոնում: Ոչ միայն այն պատճառով, որ 100-ամյակին երգելու խոստումը դրժել է Ազնավուրը…Նա պոետ էր, մարդ նվագախումբ, եւ իրենով փակվում է մի դարաշրջան…

Բայց նաեւ բացվում, որտեղ երկու հին բարեկամ ժողովուրդներ՝ ֆրանսիացիներն ու հայերը փայփայելու են նրա հիշատակն ու ժառանգությունը՝ երանի տալով նրանց, որ Ազնավուրի ժամանակակիցն են եղել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Փարիզ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արազ Հաճեան. Թափառական ոգով՝ Հայաստանից Անտարկտիդա

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյան. «Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյան. «Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական