Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Եթե այսպես շարունակվի, և այս ամենի դեմը շատ արագ չառնեն, Լոռիում հումանիտար աղետ է սկսվելու. ակտիվիստ

28/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ակտիվիստ, Լոռու մարզում տարերային աղետի փրկարարական աշխատանքներում ներգրավված Աննա Հովհաննիսյանը։

-Աննա՛, ի՞նչ վիճակ է այժմ ջրհեղեղի հետևանքով տուժած բնակավայրերում։

-Մեկ բառով կասեմ՝ ծանր, բավականին ծանր։ Իհարկե, չեմ կարող ընդհանրական կարծիք հայտնել, որովհետև որպես անհատ՝ այս օրերին եղել եմ մեկ վայրում՝ Սանահին կայարանում։ Փորձում էինք փրկարարների և տարբեր մարդկանց հետ մեր օգնությունը հասցնել տուժած բնակավայրերի բնակիչներին։ Այլ վայրերում, բնականաբար, չեմ եղել։

Ինչ վերաբերում է Ալավերդիին, ապա մի քանի թաղամաս կարծես կղզյակների են վերածվել։ Քաղաքի հետ կապող միակ կամուրջը փլվել է։

-Ի՞նչ վիճակում են մարդիկ, ի՞նչ կարիքներ ունեն։ Պաշտոնական լրահոսից զատ՝ կցանկանայինք նաև անմիջական ականատեսից և աշխատանքներում ներգրավված մարդուց լսել։

-Մարդկանց ամբողջ գույքը վնասվել է՝ տներ, գոմեր և այլն։ Դա բավականին ծանր հոգեբանական վիճակ է ստեղծել։ Պատկերացրեք՝ մարդիկ հիմա ինչ են զգում։ Բոլորը՝ ես, Դուք, մյուսները, եթե նման կորուստներ ունենային, նույն վիճակում կլինեին։ Տարերային աղետից տուժած որոշ քաղաքացիներ ուղղակի լռում են, որոշները՝ նեղսրտում, մյուսներն էլ՝ բարկանում։

– Աննա՛, ինչպե՞ս են մարդիկ այս օրերին գոյատևում, ինչպե՞ս է նրանց առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք մատակարարվում։

-Ասում են, որ տարրական ամեն ապրանք պետությունը, համապատասխան մարմինները մատակարարում են։ Ես, իհարկե, տեղյակ չեմ, չեմ էլ ուզում խառնվել պետության գործերին։ Ես որպես իմ երկիրը սիրող մարդ եմ այս ամենն անում։ Իհարկե, պետությունը պարտավոր է կատարել իր գործառույթները (դա չի էլ քննարկվում)։ Բայց ինչքան էլ փորձ է արվում ամեն ինչ կազմակերպել, չեմ կարծում, որ հիմա հնարավոր է այնպես անել, որ բոլորին միաժամանակ օգնություն հասնի։ Որովհետև վնասների ծավալները ռեալ դեռ չեմ հասկանում, չեմ պատկերացնում։

Ամեն դեպքում, որ օգնության կարիք կա, դա միանշանակ է։ Սա միայն ես չեմ ասում. տարբեր կամավորենր են մեկնել Լոռի, և նրանք բոլորն էլ տեսնում և ասում են, որ օգնության կարիք կա։ Օրինակ՝ տարերքից տուժած մարդը հենց այնպես փորացավի դեմ դեղ չի ուզի։ Դա գումար չէ, որ խաբի, ուզի։

Ամեն դեպքում, աշխատանքներ արվում են, բայց թե ինչ թափով են արվում, ինչքան դանդաղ և  ինչ ձևով, դա արդեն չեմ կարող ասել։

-Այսինքն՝ պետությունը կարող էր և պարտավոր էր առավել մեծ ռեսուրսնե՞ր կենտրոնացնել աղետի գոտում, դա՞ եք ուզում ասել։

-Անկեղծ՝ չէի ուզի, որ հարցազրույցը քաղաքական ուղղվածություն ստանար։ Հիմա դրա ժամանակը չէ։ Ես շատ հաճախ իմ ֆեյսբուքյան էջում բավականին կոշտ ձևով անդրադառնում եմ տարբեր երևույթների և մարդկանց, բայց հիմա դրա տրամադրությունը չունեմ։

Միայն կասեմ, որ մարդիկ իրականում աղետի մեջ են, և միանշանակ է, որ ուժեր պետք են՝ ստեղծված այս բարդագույն վիճակից դուրս գալու համար։ Միայն Սանահին կայարանի այն բակը, որտեղ ես կանգնած էի, տունը մինչև առաջին հարկ բառացիորեն ցեխի մեջ էր։ Պարզից էլ պարզ է, որ պետք է ուժեր ներգրավել՝ օգնելու այդ մարդկանց, և հարցը միայն սննդի կամ դեղորայքի մասին չէ. մարդկանց հոգեվիճակը, ապրումներ պակաս կարևոր չեն։

Այդ նույն բակում, որի մասին ասացի, աշխատանքներ, իհարկե, արվել են։ Ջուրն արդեն իջել է, բայց մնացել են հեղեղի հետևանքները, և ամբողջ քաղաքն է այդ վիճակում։ Բոլոր բակերում ցեխ է։

-Աննա՛, նշվում է, որ զիփլայնով մինչև անգամ հղի կնոջ են մի ափից մյուս ափ տեղափոխել։ Դուք նման տեսարանի ականատես եղե՞լ եք։

-Ասում են, որ նման բան իրոք եղել է։ Ես անձամբ իմ աչքերով չեմ տեսել, բայց ֆեյսբուքում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ զիփլայնով մորը և երեխային էին տեղափոխում։ Բայց ասեցին, որ նաև հղի կնոջ են տեղափոխել։

-Ասում են՝ Քարկոփ գյուղն ամբողջությամբ ջրի տակ է անցել, ինչպես ասում են՝ գյուղ չկա։ Հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունները։

– Այո՛, Քարկոփից տարբեր մարդիկ գրում, նկարներ են ուղարկում ինձ։ Գյուղն ամբողջովին վնասվել է։ Գյուղն ուղղակի չկա. քարկոփցիներն ինձ ասում են՝ բոլորը խոսում են աղետի մասին, բայց մեր մասին ոչ ոք չի խոսում։ Հիմա ուզում եմ, որ իրենց մասին էլ խոսենք և տեղեկացնենք, որ Քարկոփն ամբողջովին ավերվել է։

–Աննա՛, կարելի՞ է ասել, որ հեղեղից տուժած բնակավայրերում հումանիտար ճգնաժամ է՝ սկսած մեծ վնասներ կրած գյուղատնտեսությունից, անասնապահությունից, մինչև առօրյա, կենցաղային հարցեր։

-Ինձ թվում է՝ հումանիտար ճգնաժամը պարզ կլինի մի քանի օրից։ Դա կհասկանանք, երբ հնարավոր կլինի կարիքների ռեալ գնահատում կատարել։ Ես ֆեյսբուքում մի տեսանյութ եմ տեսել գետը մինչև անգամ ՝ մարդկանց անասուններն էր քշում-տանում։ Ահա այսպիսի վիճակ է, ճանապարհներ չկան։ Այո՛, հումանիտար աղետ է սկսվելու, եթե այսպես շարունակվի, և շատ արագ այս ամենի դեմը չառնեն։

-Իսկ անձամբ Դուք որտեղի՞ց եք սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր հայթայթում և տրամադրում աղետից տուժածներին։ Ովքե՞ր են Ձեզ այդ հարցում օգնում։

-Իրականում ինձ շատ են օգնում իմ հետևորդները, ընկերները։ Մարդիկ վստահում են ինձ, դրամական միջոցներ փոխանցում։ Այս անգամ էլ գրել էի, որ անցած դրամահավաքից ինձ մոտ դեռ գումար կա, կարիք չկա ուղարկելու, բայց էլի գրեցին՝ «Հաշվեհամար տուր, հաշվեհամար գրի»։ Այսինքն՝ մարդիկ ընթացիկ ինձ անընդհատ գումար են ուղարկում։ Ով ինչով կարողանում է՝ օգնում է։ Հազարավոր բարի մարդիկ կան, հազարավոր։

Բայց քանի որ, կրկնում եմ, ինքս աղետի մասշտաբները դեռ լավ չեմ հասկանում, դրա համար էլ չեմ ուզում մասշտաբային բան սկսել։ Դրա համար էլ առայժմ ըստ անհրաժեշտության… որտեղից կապ եմ ստանում, այդտեղ էլ փորձում եմ գնալ, մեր ժողովրդի, հայ ազգի տված գումարներով օգնել մարդկանց։

-Աննա՛, դուք Վանաձորից եք։ Կպատմե՞ք՝ ինչ վիճակ է Ձեր հայրենի քաղաքում։

-Վանաձորում հիմա նորմալ է։ Իհարկե բավականին շատ տեղումներ կան, անընդհատ տեղումներ են։ Քաղաքում ևս փոքրիկ վտակներ են հոսում, գետը վարարել էր, բայց ավերածութոյունների մասին տեղյակ չեմ, էական ինչ-որ խնդիր չկա։ Միակ վատ բանն այն է, որ այն, ինչ մարդիկ «տվել էին գետին՝ կենցաղային աղբ, թափոններ և այլն, գետը հիմա հետ է «վերադարձնում»։ Դա բնապահպանական լուրջ խնդիր է՝ մարդկանց փնթիության հետևանք։ Այն ինչ «տվել էինք», հետ ենք «ստացել»։ Իսկ բնության հետ չի կարելի նման կերպ վարվել։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ֆոտոշարք. Փաշինյանի բռնապետությունը. երբ համազգային ամոթն ունի անուն…

Հաջորդ գրառումը

Դատապարտելով ոստիկաններու կողմէ անհամաչափ ոյժի եւ բռնութեան կիռարկումը, կոչ կ՚ուղղենք որ «յարգեն հայրենակիցներուն հիմնարար իրաւունքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Դատապարտելով ոստիկաններու կողմէ անհամաչափ ոյժի եւ բռնութեան կիռարկումը, կոչ կ՚ուղղենք որ «յարգեն հայրենակիցներուն հիմնարար իրաւունքները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական