Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի դիմանկարը, «Բաքվի նախաձեռնող խմբի» լոգոն՝ Նոր Կալեդոնիայի անկախության շարժիչ

Անահիտ Հովսեփյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
106
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, երբ Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում գտնվող Նոր Կալեդոնիայում խժդժություն է հրահրում: Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշն ու նույնիսկ Ալիեւի դիմանկարով պաստառը երեւացին Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում, որ Բաքվի հրահանգով սկսել է վերագնահատել գաղութարարների քաղաքականությունը, դեմ է Փարիզի առաջարկած ընտրական օրենքի բարեփոխմանը եւ Ֆրանսիայից անկախանալու վճռականությամբ՝ պատրաստ է նույնիսկ բիրտ ուժ ցույց տալ: Նիկելի պաշարներով հարուստ կղզում 1988-ից ի վեր վիճակն այսքան չէր սրվել, 4 քաղաքացի, ֆրանսիացի երկու ժանդարմ արդեն զոհվել են, եւ երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նոր Կալեդոնիա՝ բանակցությունների միջոցով տեղաբնակներին հանդարտեցնելու: Նոր Կալեդոնիայի Ազգային խորհուրդը Փարիզին մեղադրում է իրենց խնդիրներն անուշադրության մատնելու, տեղաբնակներին ստորադասելու մեջ: Գերմանական ARD-ն մայիսի 22-ին անդրադառնալով Նոր Կալեդոնիայի խժդժություններին՝ ակնարկում է, թե սրանով Ադրբեջանը Արեւմուտքին, մասնավորապես Ֆրանսիային ցուցադրում է իր ուժը: Ավելի շուտ դրա փորձն է անում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը France 2-ին հաղորդել է, որ «իրականում Ադրբեջանը խառնվում է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին» եւ անկախության շարժման նախաձեռնողներից է: Նոր Կալեդոնիայի ակտիվիստների մեջ տեսանելի աշխույժ է «Բաքվի նախաձեռնող խմբի» լոգոն: 2023-ի հուլիսին Բաքվում հիմնադրված խումբը ղեկավարում է Աբբաս Աբբասովը, որ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե սատարում են «գաղութարարության եւ նոր գաղութարարության դեմ պայքարին»: Եւ նրանց սեւեռակետն այժմ Ֆրանսիան է՝ իր գաղութներով: Ակտիվ են սոցցանցերում, նաեւ գիտաժողովներ են կազմակերպում:

Ադրբեջանցիներին հետաքրքրո՞ւմ է Նոր Կալեդոնիայում ապրողների խնդիրը, երբ մեծ հաշվով աշխարհագրական այդ տեղանքը քարտեզի վրա դժվար գտնեն: Ուրեմն ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Ֆրանսիան: Պատճառը Ֆրանսիայի՝ Հայաստանին երկարաժամկետ ռազմական սատարման ընդլայնումն է, կարծիք է հայտնում ARD-ի վերլուծաբան Զիլվիա Շթյոբերը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վերջին զանգ»՝ ըստ Ազգային ժողովի

Հաջորդ գրառումը

Aznovoice. Ապրելու, վերապրելու ձայնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Aznovoice. Ապրելու, վերապրելու ձայնը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ի պաշտպանություն Եկեղեցու կատարած հայտարարություններից հետո` գործարար, բարերար, Հայաստանում խոշոր ներդրող Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարն ակնհայտորեն կատարվում է...

ԿարդալDetails

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական