Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Aznovoice. Ապրելու, վերապրելու ձայնը

Անահիտ Հովսեփյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Մայիսի 22-ին գերմանալեզու մեդիան արժեւորեց  100-ամյա Շառլ Ազնավուրին

Շանսոնն անշուշտ Ֆրանսիայինն ու Բելգիայինն է, սակայն մեծ Արտիստի՝ Ազնավուրի 100-ամյակի օրը՝ մայիսի 22-ին, գերմանալեզու լրատվամիջոցների անդրադարձն այնքան ճշգրիտ բնութագրեց 161 սմ հասակով բեմի եւ էկրանի հսկային, որ թվաց, թե գերմանացիները որսացել են նրա՝ ֆրանսերեն օտար բառերի մակերեսի, մաշկի տակ անշփոթելի մի շերտ, որ քնքուշ լեզվի սահմաններից անդին է, բոլոր զգայարաններին «դիպչում է»՝ սրտից ուղեղին է հասնում, կարեւորն՝ այնտեղ մնում է. Նրա տեքստը միտք է նորոգում:

Մյուս կարեւոր հանգամանքը, որ գերմանացիների ուշադրությունն է բեւեռել՝ Ազնավուրի՝ ինքնիրեն ստեղծելու ուժն է. Բոլոր հոդվածներում, հրապարակումներում, ռադիոհաղորդումներում շեշտվում է Շահնուր- Շառլի առաջին բեմելը՝ հազիվ 30 քմ սենյակում հայ գաղթականների Ազնավուրյան ընտանիքն ապրում էր սերն ավելացնելով, մշակույթին կառչած, վտարանդի այլ հայերի հետ արարման անմեկնելի ուժն էր, որ անսպառ կենսականություն հաղորդելով հաղթահարելի էր դարձնում կենցաղային դժվարությունները: Երկլեզու ստեղծագործական միջավայր՝ հայերեն, ռուսերեն երգ, բաց ունկն, որ որսում է ազգային, ժողովրդական երգի հարուստ գանձերը, յուրացնում դրանք, խաղում ելեւէջների հետ…Հետո մեծ բեմ՝ անհաղթահարելին հաղթահարելու հանձնառություն: Վերապրողի կամքն է այն շարժիչը, որ Ազնավուրի բնատուր տաղանդը բարձրացրել է այնպիսի աստիճանի, որ մրցակցությունից դուրս է դրել նրան Ֆրանսիայում եւ այլուր՝ դարձնելով բոլոր ժամանակների մեծ Արտիստ՝ Պառնասի բնակիչ: Նա գիտեր հանդիսատեսին սիրելու, գերելու գաղտնիքը:

Ձայնը, արտիստիզմը, իմաստուն միտքը, անկեղծությունը, ճաշակը, անսահման աշխատասիրությունը՝ բազմալեզու երգիչ, 60-ից ավելի ֆիլմերում դերակատարում, 100 միլիոն վաճառված ալբոմ, անհաշվելի համերգներ, անհավատալի մահվան բոթից մի քանի օր առաջ 94-ամյա Ազնավուրը Ճապոնիայում դեռ բեմի վրա էր…ամեն բան Ազնավուրի մասին արտահայտվելիս կարեւորել է գերմանագիր լրագրությունը, նաեւ՝ երաժշտագիտական կարծիքը, որ շեշտադրում է Ազնավուրի 1000-ի սահմանին հասնող երգերի տեքստերի ամուր հենքը, որ անխաթար պինդ է մնում նաեւ գերմաներեն թարգմանված տարբերակներում: Լրագրությունն ընդգծված հիշատակում է տաբու թեմաներն (70-ականներին նույնասեռականների մասին երգի մասին է խոսքը- Ան.Հ.) արծարծելու Ազնավուրի համարձակության, հանդուրժողականության, երիտասարդներին սատարելու մասին:

Տպագիր «Ազգ»ի սուղ տարածքի հրամայականն է ստիպում ամփոփ՝ վերնագրերով ներկայացնել Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով մայիսի 22-ի մեդիա արձագանքը:

«Ֆրանսիական մելամաղձի ձայնը» («Բայրիշե ռունդֆունկ»), «Շանսոնը շարունակում է ապրել», «Շառլ Ազնավուր. Նա մարմնավորեց շանսոնն այնպես, ինչպես որեւէ մեկը չհաջողեց» (NDR), «Խռպոտ ձայնով թզուկը» դարձավ հաջողության հսկան» (շվեյցարական SRF), «Ամենահանրածանոթ հայը» («Պրոյսիշե ալգեմայնե ցայթունգ»), «Շանսոնի Նապոլեոնը» («Դոյչլանդֆունկ»):

«Հսկան, լեգենդը, 20-րդ դարի մեծագույն արտիստներից մեկը, դասական վերջին շանսոնիեն»… երաժշտագետ Գերտ Հեգերը առանձնահատուկ սիրով է պատմում Ազնավուրի մասին: Նա, թվում է, ամեն բան գիտի թե՛ Շահնուր Ազնավուրյանի, թե՛ Շառլ Ազնավուրի մասին, եւ գերմանական «Դոյչլանդֆունկ- կուլտուր»-ի մայիսի 22-ի եթերից նրա խոսքը գերմաներեն սիրառատ պատմություն է Aznovoice-ի եւ Ազնավուրի մասին, որ չի մոռանում արժեւորել նաեւ Ազնավուրի մարդկային բացառիկ որակը՝ «երբ հայտնի դարձավ, որ Լայզա Մինելին կաթված է ստացել, հաջորդ օրն Ազնավուրը ԱՄՆ-ում էր՝ իր հարազատ ընկերոջ հիվանդանոցի մահճի մոտ»:

Հեգերն իհարկե չմոռացավ, որ Ազնավուրը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն էր: Նա միջազգային ատյաններում իր նախնիների երկրի ամենակարեւոր ներկայացուցիչներից մեկն էր 1988-ի երկրաշարժից ի վեր: Նա արդարության ձայնն էր, երբ Թուրքիայից պահանջում էր ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Գերմանական ԶԼՄ-ներն իրազեկում են, որ 2024-ին տարբեր քաղաքներում զանազան միջոցառումներ են նախատեսված ի ոգեկոչումն Ազնավուրի 100-ամյակին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

Ալիեւի դիմանկարը, «Բաքվի նախաձեռնող խմբի» լոգոն՝ Նոր Կալեդոնիայի անկախության շարժիչ

Հաջորդ գրառումը

Իրանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական