Ֆուտբոլի միջազգային մրցաշարի հերթական խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»: Հաշիվը 11 մ հարվածով բացեց Յուրա Մովսիսյանը, որին վայր գցելու համար էր նշանակվել տուգանային հարվածը: Հետագայում Պավել Յակովլեւը կրկնապատկեց հաշիվը: «Սպարտակը» մրցաշարում անդրանիկ հաղթանակը տոնեց եւ 4 միավորով տեղափոխվեց 2-րդ հորիզոնականՙ շրջանցելով նույնպիսի արդյունք ունեցող «Շախտյորին»:
Մյուս խաղում Կիեւում ուժերը չափեցին տեղի «Դինամոն» եւ «Զենիթը»: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով: Դինամոյականները մրցաշարում առաջին միավորները կորցրին: Չնայած դրան, «Դինամոն» 7 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Զենիթը» 1 միավորով ստանձնել է հետնապահի դերը: