Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՋԻԲՐԻԼ ՍԻՍԵՆ ԴԱՐՁԱՎ ՕԶԲԻԼԻՍԻ ԽԱՂԸՆԿԵՐԸ

Ֆրանսիացի հանրահայտ հարձակվող Ջիբրիլ Սիսեն մեկ տարվա պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» հետ: Սիսեի գլխավոր նպատակն է «Կուբանում» հանդես գալու շնորհիվ կրկին տեղ զբաղեցնել Ֆրանսիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 41 խաղում 9 գոլ է խփել:

31-ամյա Սիսեն մինչեւ «Կուբան» տեղափոխվելը հանդես էր գալիս անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսում», որտեղից մեկնել էր Քաթար եւ վարձավճարով խաղում էր «Ալ Գարաֆում»: Իսկ ժամանակին Սիսեն հանդես է եկել «Լիվերպուլում», «Մարսելում» եւ «Լացիոյում»: