Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԴԱՌՆԱ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել հրաժարական տված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունը: Առաջարկը ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանը, խորհուրդն այն ընդունել է միաձայն: Այս լուրը լրագրողներին ներկայացրած ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված էր, որ Վահե Հակոբյանը շատ արդյունավետ կաշխատի այդ պատասխանատու պաշտոնում, քանի որ պատգամավորական աշխատանքի փորձ ունի, տնտեսական գիտությունների թեկնածու է եւ վայելում է սյունեցիների հարգանքն ու սերը: Այս մասով փաստորեն վերջ դրվեց Սյունիքի մարզպետացուների անունների շրջանառությանը մամուլում, սակայն, համենայնդեպս, Վահե Հակոբյանի անունը շրջանառվել էր դրանց թվում:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի զեկույցի ժամանակ Ազգային ժողովում մեծամասնության պահվածքի քննարկմանը, որի մասին հայտնի խորհրդակցության ժամանակ ասել էր նախագահ Սարգսյանը, երեկ այդ մասին եւս քննարկվել էր, ու ԳՄ-ն հանգել էր եզրակազության: Բայց որոշման բովանդակությունը լրագրողներն ինչ արեցին-չարեցին` չիմացան: Շարմազանովն ասում էր, որ որեւէ նկատողության, պաշտոնանկության թեմա չի քննարկվել: Լուրջ բովանդակային քննարկումներ են եղել եւ մի արդյունքի են եկել:

Հովիկ Աբրահամյանի` ԱԺ-ում ՎՊ հաշվետվության վերաբերյալ արված արտահայտությունների վերաբերյալ, թե թալանել են, եւ Շարմազանովն էլ երկրորդել է, Է. Շարմազանովը հերքեց, թե ինքը թալանի մասին է խոսել, բայց որ չիրականացված աշխատանքի համար պաշտոնյաները պետք է պատժվեն, դա ասել է եւ ասում է: Եւ դա պետք է տեղի ունենա քրեական պատասխանատվությունների ճանապարհով: Կուսակցության դիրքորոշումը եղել եւ մնում է հստակ` օրենքի խախտումը պետք է պատժվի: Իսկ իրավական գնահատականների համար կա դատարան, եթե քննությունը պարզի, որ մարդիկ մեղավոր են, կպատժվեն: Դե իսկ ՀՀԿ գործադիր մարմնի համար ամեն ինչ պարզ է եղել երեկ եւ եկել են ընդհանուր հայտարարի:

Ինչպես միշտ` ԳՄ նիստից հետո հասանելի էր Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Նա նշեց, որ որեւէ գնահատական չի եղել նիստին, որոշում է կայացվել ուղղակի: «Ձեր ցանկությունը չիրականացավ», կատակեց նա` լրագրողներին դիմելով: Հարցին, թե նրա հրաժարականը հնարավո՞ր է եւս մեկ անգամ, պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել: Վարչապետի անձի շուրջ օֆշորային սկանդալին չի հավատում: Իր եւ վարչապետի հարաբերությունները լարվա՞ծ են. «Եթե մամուլին նայենք` այո, իրականում` ոչ», ասաց: Նախագահի հայտնի ելույթը խորհրդակցության ժամանակ չի կարծում, թե կոշտ էր: Եղել է ՎՊ հաշվետվություն, ինքը տպավորություն է ուղղել ՎՊ նախագահին, բայց քննարկումներից հետո ամփոփիչ ելույթ է ունեցել ու շատ հստակ գնահատականներ է տվել: Իսկ ահա նման դեպքերում ինչպես վարվելու վերաբերյալ էլ երեկ ՀՀԿ ԳՄ-ն որոշում է կայացրել: Հնարավո՞ր է, որ Իշխան Զաքարյանը հրաժարական ներկայացնի: Նման հարց կուսակցությունում չի քննարկվել, բայց «Երբեք մի ասեք երբեք», ասաց ԱԺ նախագահը: «Սլաքները Ձեր դե՞մ էին ուղղված ԳՄ նիստում», հարցն ուրիշ կերպ հնչեցրին լրագրողները: «Ոչ մի սլաք ուղղված չէ իմ դեմ, բացի մամուլի սլաքներից», ասաց:

Իսկ որ Հ. Աբրահամյանի ազգականը քվոտայի դիզվառելիք էր ձեռքբերել` այս հարցին Հ. Աբրահամյանը չխուսափեց մեկնաբանություն տալ: Դիզվառելիքը եղել է բոլոր հողօգտագործողների համար: Որեւէ սահմանափակում, թե անապահով խավի համար է, չի եղել: Քաղաքական ենթատեքստ չուզեց տեսնել այդ բոլորում, չուզեց ոչ մեկին մեղադրել, բայց եւ նշեց, թե իրականություն է, որ իր հարազատները վճարել եւ օգտվել են դիզվառելիքից: «Իսկ եթե իմ ազգականներն իրավունք չունիեին օգտվելու, պետք է գրեին, որ Աբրահամյանի բարեկամներն իրավունք չունեին օգտվելու», ասաց ԱԺ նախագահը եւ ավելացրեց, որ ոչ մեկից չի վիրավորվում, այլ միայն պատվեր կատարելու համար է վիրավորվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԵԿՏՈՂԱՆՈՑ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԻՊ. ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԵՆ ՔՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՊ. ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԵՆ ՔՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական