Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Սեպտեմբերի 23-29-ը կմեկնարկի «Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնը: Համերգներն իրենց մեջ ներառելու են երաժշտական տարբեր ժանրեր ներկայացնող արտիստներ. ազգագրական, ռոք, դասական, ջազ եւ էստրադա:

«Երաժշտության շաբաթը Երեւանում» փառատոնը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, որը կբացահայտի մեր երկրի, սփյուռքի, ինչպես նաեւ այլ երկրների երաժշտական լավագույն կատարողներին, որոնք մնում են էկրանից այն կողմ:

«Երաժշտության շաբաթը Երեւանում» դա համերգային ծրագրերի, մենահամերգների, ստեղծագործական երեկոների, ձայնասկավառակների շնորհանդեսների շարք է լինելու, որը փորձելու է ինչպես արժանին մատուցել հայկական երաժշտության մեծերին, այնպես էլ նոր տաղանդներ բացահայտել: Երաժշտական ծրագրերի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ դրանք ոչ թե սովորական համերգային ծրագրեր են, այլ իրենց ձեւաչափով գրավիչ ստեղծագործական հանդիպումներ` արտիստի եւ հանդիսատեսի անմիջական շփումով, բլից-հարցազրույցներով եւ բեմականացումներով:

Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա ազգային երգի օրը: Ի դեպ, համերգներից մեկը նվիրված է լինելու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին, որը պետք է փառատոնին մենահամերգով ներկայացներ Ժողովրդական երգի օրը, սակայն… Այդ համերգի օրը հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու երգչուհու լավագույն ձայնագրությունները եւ հայկական երաժշտության, էստրադայի արտիստների կատարումները:

Մյուս համերգը` սեպտեմբերի 25-ին, որը ռոք ուղղվածության է լինելու, կատարումներով հանդես կգա «Դորիանս» ռոք խումբը: Իսկ հաջորդը` դասական համերգը, տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, որին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Վազգեն Վարդանյանը եւ Իգոր Պոլտավցեւը:

Համերգաշարին իրենց ներկայությամբ հետաքրքրական երանգ կավելացնեն Լեւոն Մալխասյանը, Արմեն Ուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Մարիամը: Վերոնշված երաժիշտների կատարումները կարող եք լսել սեպտեմբերի 27-ին, ջազ համերգի շրջանակում:

Իսկ ահա էստրադային համերգին հնարավորություն կունենանք վայելելու Էռնա Յուզբաշյանի կատարումները, իսկ որպես հյուր համերգին ներկա կլինի Արթուր Գրիգորյանը: Սեպտմբերի 29-ին տեղի կունենա գալա համերգը, որում հանդես կգան հայկական էստրադային մի շարք երգիչ-Երգչուհիներ:

«Երաժշտության շաբաթ Երեւանում» փառատոնի համապրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորը Էմիլ Կարատն է, որն այս փառատոնի շրջանակում յուրաքանչուր արտիստի հետ աշխատելու է, ստեղծելու է կերպար եւ յուրաքանչյուր կատարման համար հատուկ բեմադրություն է ներկայացնելու:

Սպասվում են հետաքրքրական բեմադրություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՄԲԻ «ԼԵՌՆԵՐՈՒ ԿԱՆՉԸ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՄԲԻ «ԼԵՌՆԵՐՈՒ ԿԱՆՉԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական