Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏՈՍԸ ՆՈՏԱ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Չ.

Նախորդ համարում, անդրադառնալով վերստին Եգիպտոսի քաղաքական զարգացումներին, նշել էինք, որ պաշտպանության նախարար, շտաբի պետ, գեներալ ալ Սիսիի գլխավորած հեղաշրջման ղեկավարությունը նախազգուշացրել է վարչապետ Էրդողանի կառավարությանը. «Թող Թուրքիան չխառնվի Եգիպտոսի ներքին գործերին»: Այս նախազգուշացման մասին զայրույթով Ստամբուլում կիրակի օրը հոծ բազմության առջեւ անձամբ արտահայտվել էր Թուրքիայի վարչապետը:

Նախազգուշացմանը հետեւել է Եգիպտոսի պաշտոնական նոտան: Պաշտոնական MENA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, հուլիսի 9-ին Եգիպտոսի արտգործնախարարություն է հրավիրվել թուրք դեսպան Հուսեյին Ավնի Բոթսալին, որտեղ վերջինին, «Դունիա բուլթենի» կայքէջի վկայությամբ, նախազգուշացրել են եւ պահանջել, որ թուրքական կառավարությունը անկողմնակալ մոտեցում ցուցաբերի Եգիպտոսի դեպքերին:

Ինչպես հայտնի է, վարչապետ Էրդողանի կառավարությունն այդ դեպքերը որակել էր զինվորական հեղաշրջում, դատապարտել էր հեղաշրջումն ու ընդգծել նախագահի պաշտոնում Մուհամմեդ Մուրսիին վերականգնելու անհրաժեշտությունը: Եգիպտական նոտային արձագանքել են նաեւ ռուսական լրատվամիջոցները, ըստ որոնցՙ Եգիպտոսի արտգործնախարարությունը թուրքական դեսպանի ներկայությամբ Թուրքիային մեղադրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ տարածաշրջանի դերակատարներին Եգիպտոսի դեմ է հրահրում:

Դրա առնչությամբ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս կարգի մոտեցումները սխալ են, բխում են Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների քաղաքական թյուրըմբռնումից: Միաժամանակ դրանք երկրի ներքին գործերին միջամտություն են: Թուրքիան ջանում է մյուս երկրներին տրամադրել Եգիպտոսի դեմ: Կահիրեն հույս ունի, որ թուրքական կողմը կփոխի երկու երկրների պատմական հարաբերությունների տրամաբանությանը հակասող այս դիրքորոշումը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Հաջորդ գրառումը

1-2 ՕՐՈՒՄ ԿԱՎԱՐՏՎԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

1-2 ՕՐՈՒՄ ԿԱՎԱՐՏՎԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՃՇԳՐՏՈՒՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած...

ԿարդալDetails

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական