Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Ա.

ԵԱՀԿ-ն հետաքննություն է սկսել Ադրբեջանի միջազգային համալսարանի «հիվանդանոցում կատարված մարդու օրգանների ապօրինի փոխպատվաստման փաստերի առթիվ»: Այդ մասին երեկ հաղորդել է haqqin.az-ը:

Ընթերցողին, անշուշտ, կզարմացնի, որ մարդու օրգանների ապօրինի փոխպատվաստում կատարվել է Ադրբեջանի միջազգային համալսարանի հիվանդանոցում, քանի որ ոչ բժշկական համալսարանը չի կարող ունենալ իրեն ենթակա բուժհաստատություն: Բայց Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է, եթե համընկնում է իշխող վարչախմբի շահերին:

Թերեւս դրանով պիտի բացատրել, որ Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլլաեւը զբաղվում էր նաեւ մարդկային օրգանների առուվաճառքով այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունների հետ խնդիրներ չուներ: Աբդուլլաեւը ներկայումս բնակվում է Ստրասբուրգում եւ ժամանակ առ ժամանակ համացանց է «նետում» իլհամալիեւյան վարչախմբի հանցագործությունները մերկացնող տեսանյութեր:

ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարիա Ջամարիոնարիոն իր գլխավորած կառույցի անցկացրած հետազոտությունների հիման վրա հրապարակել է զեկույց, որտեղ ներառված են «սեւ փոխպատվաստման», այդ թվում` Ադրբեջանում իրականացված, բազմաթիվ փաստեր: Ըստ այդմ, 2009թ.-ին Ադրբեջանի միջազգային համալսարանի «բժշկական կլինիկայում 10 օտարերկրյա քաղաքացիներ երիկամի փոխպատվաստման վիրահատության են ենթարկվել»: Վիրահատություններն իրականացրել են ուկրաինացի բժիշկները, որպես դոնոր հանդես են եկել սոցիալապես անապահով ադրբեջանցիներ, ինչպես նաեւ այլ երկրների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ եւ կոսովցիներ:

Մեկնաբանելով ԵԱՀԿ հրապարակած զեկույցըՙ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն ասել է, որ քրեական գործ 2010թ.-ին հարուցվել է Ուկրաինայում, որից հետո միայն Ադրբեջանում նույնպես քրեական գործ է հարուցվել: Գարալովը չի նշել, թե երբ է Ադրբեջանում քրեական գործ հարուցվել, սակայն փաստ է, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը կտրականապես հերքել է, որ Բաքվում «մարդու օրգաններ են վաճառվում կամ իրականացվում փոխպատվաստման ապօրինի վիրահատություններ», թեեւ մամուլը նույնիսկ նշել էր այն վայրերը, որտեղ սովորաբար հավաքվում են իրենց օրգանները վաճառելու պատրաստ մարդիկ:

Ներկայումս Ադրբեջանի գլխավոր դատախազը փաստերը չի թաքցնում, քանի որ գործը վերաբերում է Իլհամ Ալիեւի դեմ պայքարի մեջ մտած` Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտոր, քաղաքական վտարանդի Էլշադ Աբդուլլաեւին: Գարալովի ասելովՙ նախաքննությանը ցուցմունքներ է տվել ոմն Դիլյար Իսմայլովա, որը խոստովանել է, որ «երիկամների փոխպատվաստման ապօրինի վիրահատությունները կազմակերպել է անձամբ Էլշադ Աբդուլլաեւի ցուցումով եւ ստացված 100 000 դոլար գումարն էլ հանձնել նրան»:

Ադրբեջանի գլխավոր դատախազի գնահատմամբ, «եթե Աբդուլլաեւը պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա թող ներկայանա եւ պատասխանի հարցերին»: Ասվածից կարելի է ենթադրել, որ, օգտագործելով ԵԱՀԿ զեկույցը, ադրբեջանական կողմը, հնարավոր է, որ դիմի Ֆրանսիային` լուծելու Էլշադ Աբդուլլաեւի արտահանձնման հարցը: Նախկին ռեկտորին այդ դեպքում կսպասի երկարատեւ բանտարկություն: Բայց դա չէ էականը, այլ` որ ադրբեջանական իշխանություններն ի վերջո ստիպված եղան խոստովանել, որ այդ երկրում «մարդակերության» դեպքեր իրոք եղել են:

Իսկ ի՞նչ երաշխիք, որ դրանք չեն շարունակվում: Ասենք` Socar-ի ենթակայության որեւէ կլինիկայում կամ ԱԻ նախարարության կենտրոնական հոսպիտալում: Ադրբեջանական փորձագետներն ահազանգում են, որ «10 հիվանդից առնվազը 8-ը նախընտրում է բուժվել Իրանում, Թուրքիայում կամ Ռուսաստանում»: Գուցե պատճառը ադրբեջանական բուժհաստատություններում տարածված «մարդակերությո՞ւնն» է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՆՈՏԱ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՆՈՏԱ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական