Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով՝ ճիշտ, ով՝ սխալ

Մարիետա Խաչատրյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
115
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենադաժանը փաստերի լեզուն է` մինչ Երեւանում Տավուշի անարդար սահմանազատման դեմ սկսված պայքարից իշխանության հեռացման պահանջի վերածված բողոքի գործողություններ են, Տավուշի սահմանին մայիսի 15-ի երեկոյան կայացել է սահմանազատման համատեղ հանձնաժողովի իններորդ հանդիպումը եւ համանախագահներ Մհեր Գրիգորյանը եւ Շահին Մուսթաֆաեւը համատեղ ստորագրել են արձանագրություն, որով 1976 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ են անցնում Ադրբեջանին:

Պաշտոնական մեկնաբանությամբ` այդ քարտեզով, որը հերթապահության (այլ խոսքով` հաստատման) ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս փաստից հետո, որն անշրջելի է դարձնում մեր կողմից սահմանապահների ծառայությունն ու միաժամանակ ադրբեջանցի սահմանապահների առաջ գալը մեր տարածքում առաջիկա տասնօրյակում, չգիտենք, թե Բագրատ Սրբազանի սկսած շարժումն ի՞նչ բովանդակության շուրջ է հատկապես իր համակիրներին արդյունք խոստանալու:

Նիկոլ Փաշինյանի գնահատականն արձանագրության ստորագրման վերաբերյալ այս էր. «Առաջինը, մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար, երկրորդը` մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլեւ ամբողջ Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով»:

Ընդդիմության գնահատականը ծայրահեղ բացասական էր: Կառավարության հրաժարականը պահանջող շարժման ղեկավարներից տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսպես գնահատեց կատարվածը.

«Իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել Ադրբեջանի հետ եւ Տավուշում կատարում են կենսական նշանակության զիջումներ, դա քրեորեն հետապնդելի է: Այս մարդիկ պատասխան են տալու հայրենիքը հանձնելու համար…Ադրբեջանին է հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի կենսական նշանակության տարածքներ, Կիրանցից՝ տներ: Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կամրջի հատվածում պետք է գործընթացը որոշակի դադարեցնեն, որոշել են ճանապարհը տեղափոխել դեպի Աճարկուտ գյուղով, այսինքն՝ ժամանակ են խնդրել Ադրբեջանից, որ կարողանան ճանապարհն այլ մաս տեղափոխել»:

Գործընթացն ապօրինի է անվանում նաեւ Շարժման համախոհ, «Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը, նշելով, որ Հայաստանի անունից սահմանազատումը միջազգային պայմանագրի իրավական հարթության գործողություն է եւ պարտավոր է ԱԺ վավերացում, համաժողովրդական հանրաքվե անցնի, եթե այդ ընթացակարգերով չի անցնում` Սահմանադրությունն է խախտվում, եւ դրա համար պատասխանատվություն կարող է վրա հասնել վաղ, թե ուշ: Իսկ այժմ էլ պետք է դիմել ՍԴ` բողոքարկելու արձանագրությունը: Տիտղոասկիր ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն ավելի խիստ էին:
Բուն Տավուշի սահմանում մարդիկ անհանգիստ են: Կոնկրետ Կիրանցում ո՛չ մարդկանց անհանգստություններն են փարատված, ո՛չ էլ համաձայն են ըստ ստորագրված արձանագրության տարածքներ զիջելու: Հավանաբար Տավուշում մի նոր ապաքաղաքական շարժում պիտի սկսեն` միայն իրենց խնդիրնրով բողոքի ձայն բարձրացնելու, քանի որ Բագրատ Սրբազանի շարժումը վերածվեց քաղաքական պայքարի` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր պահանջով եւ մնացած բոլոր հարցերն այդ հեռացումից հետո կարգավորելու խոստումով:

Ի դեպ` Կիրանց գյուղի բնակիչներն արդեն իսկ բողոքի գործողություններ էին անում՝ արձանագրության հաջորդ օրն իսկ փակելով միջպետական ճանապարհը, քանի որ նրանցից մի քանիսի տներն անցնելու են Ադրբեջանին, ԱԱԾ աշխատակիցներ են ժամանել գյուղ` հասկանալու, թե վերը նշված քարտեզներով հատկապես ո՞ւմ տներն են անցնելու սահմանից այն կողմ: Սահմանագծման արդյունքում հայ սահմանապահներն արդեն տեղակայվում են գծված սահմանահատվածներում, Կիրանցում մի քանի ճշտումներ դեռ պետք է արվեն, այստեղ մեր սահմանապահները կգան ավելի ուշ:

Իսկ Երեւանում մինչ այս Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունեցել շատ ու շատ շրջանակների, քաղաքական ուժերի հետ, հանրության հետ հրապարակային հանդիպումներում Շարժման մոտակա պլանների առումով երկու հիմնական ծրագրային կետի մասին խոսելով: Այն է` վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց ձեռնարկել խորհրդարանում, միաժամանակ ավելացնելով հանրային ճնշումը ներկա իշխանության վրա: Միգուցե Կիրանցում սկսված նոր բողոքը նաեւ սրբագրումներ մտցնի Սրբազանի պլաններում:

Շարժման համակարգողներից Գառնիկ Դանիելյանը խոսում է իրենց քաղաքական պայքարի նոր փուլ մտնելու մասին` սահմանազատման կասեցման մասին պատասխանն ուղղելով իշխանափոխությունից հետո ապօրինի գործընթացը վերանայելու հարթություն: Հայտնի է, որ վարչապետին անվստահության գործընթաց հայտնելու համար Ազգային ժողովի 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ, մինչդեռ ընդդիմությանը մեկ ձայն է պակասում: Անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի համաձայնությունը ստանալու հույսը եւ այդ վերաբերմամբ նրա առարկության բացակայության մասին Սրբազանի հայտարարությունը ոչինչ էլ չեն նշանակում, քանի որ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Զաքարյանի հետ կապված կոմպրոմատների հավաքագրումը իշխանության համար դժվարություն չի ներկայացնի: Առավել թեական է վարչապետին ընտրելիս եւս 18 քվե հայթայթելու ընդդիմության հույսը ՔՊ-ից, սասանելով իշխող խմբակցությունում հնարավոր տատանվողներին` փողոցային շարժումն ահագնացնելու միջոցով: Բացի այդ` անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է վարչապետի թեկնածու ունենալ, որն առավել խնդրահարույց է մի շարք պատճառներով: Նախ` Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մեջ կան տարբեր կարծիքներ դրա վերաբերմամբ` Սրբազանի երկքաղաքացիությամբ առաջադրվելու սահմանադրական արգելքի պատճառով, բացի այդ` Շարժումից դուրս եղած ընդդիմությունն է տարբեր թեկնածուներ առաջադրում (առայժմ չխոսենք այդ թեկնածուների ցատկահարթակ- արտաքին ֆոնի մասին):

Չնայած ինքը, Բագրատ Սրբազանը այս վերաբերմամբ տարբեր բաներ ասաց, ակնարկելով, որ պետք լինի` կհրաժարվի նաեւ Կանադայի քաղաքացիությունից, խոսք է գնում նաեւ սահմանադրական նորմի` ԱԺ-ում փոփոխության օրակարգ առաջարկելու եւ անցկացնելու մասին, այդ վերջինը մեր կարծիքով առավել անիրատեսական է: Հավանաբար քաղաքական ուժերի հանդիպումների արդյունքում կկայացվի այդ դժվարին որոշումը, դժվարություն դիտելով նաեւ այն մտավախությունը, թե անուններ ասելուց հետո, եթե դա Բագրատ Սրբազանը չլինի, շարժման համակիրները հնարավոր է հիասթափվեն:

Շարժման համակարգող Գառնիկ Դանիելյանն ինքը միայն Բագրատ Սրբազանին է տեսնում որպես վարչապետի թեկնածու` համարելով, որ դա միայն անցումային շրջանի համար է: Նա եւ Շարժման մասնակից ուրիշները համոզված են, որ նպատակին հասնելու խորհրդարանական եւ հանրային ճնշմամբ Փաշինյանի հրաժարականի հասնելու միջոցները իրատեսական են, իրար լրացնող, իսկ քաղաքական շատ ուժեր օր-օրի ավելի են հարում Շարժմանը` գլխավոր նպատակին հասնելու համար:

Ոոմանտիզմ այս բոլորի մեջ կա, քանի որ Շարժման դրած նպատակներն ու դրանց հասնելու միջոցները պրագմատիկ հայացքի զննությանը չեն դիմանում: Մանավանդ անվստահություն է առաջացնում այն, թե ովքեր են հայտնվելու հետագայում` որպես ռեալ իշխանության կրող:Չնայած եթե վերհիշենք պատմական օրինակները` մեկ գիշերում երկրապահ դառնալու կամ հենց բուն` Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրինակներով, ապա կարելի է ասել, որ Հայաստանում անհնար ոչինչ չկա:

Մնում է Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարականը, որը, սակայն, բոլորի համար է տեսանելի, թե որքանով է հնարավոր:

Բոլոր դեպքերում այս նյութը հրապարակման հանձնելու պահին արդեն իսկ սրբագրումներ եղան Բագրատ Սրբազանի խոսքում` նա բոլորին հրավիրեց հրատապ լուծումների. «Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում»:

Իշխանությունը. սակայն, երեւութապես անվրդով շարունակում է իր առօրյա կյանքն ու միջազգային հանդիպումները, հետն էլ ոստիկաններ ուղարկում Կիրանց:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարո՞ղ է եվրոպաբնակ հայկական սփյուռքը Հայաստանի բազմահազարանոց բողոքը կրկնել Բրյուսելում

Հաջորդ գրառումը

Հայտարարություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հայտարարություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական