Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարո՞ղ է եվրոպաբնակ հայկական սփյուռքը Հայաստանի բազմահազարանոց բողոքը կրկնել Բրյուսելում

Անահիտ Հովսեփյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Գերմանական լրատվամիջոցներն այս շաբաթ անդրադարձան Վրաստանում եւ Հայաստանում բողոքի  բազմամարդ հանրահավաքներին՝ անհամեմատ  հաճախ ուշադրություն բեւեռելով վրաց ժողովրդի՝ հակառուսական կամ եվրոպական ձգտումների լուսաբանմանը: Առցանց «Ցայթը» մայիսի 9 ին ժամը 22.57- ին  է տեղադրել տարբեր գործակալությունների լրատվությամբ հագեցված իր շարադրանքը՝ «Հազարավոր ցուցարարներ պահանջում են Հայաստանի կառավարության հրաժարականը» վերնագրով: Հոդվածում իհարկե չի հստակեցվում ցուցարարների թիվը, սակայն մեծաթիվ լինելու հիմնավորումը ներկայացվում է հղում անելով նաեւ սոցիալական մեդիայում բազմաթիվ տեսանյութերի առկայությանը: Հասկանալի է, որ հոդվածը ուշ է տեղադրվել, քանի որ խմբագրությունը սպասել է զարգացումների ընթացքին՝ «Գալստանյանը պահանջեց Փաշինյանից մեկ ժամում հրաժարական ներկայացնել: Վարչապետն է պատասխանատու հայկական տարածքների կորստի համար: Գալստանյանը հորդորեց ցուցարարներին խաղաղ անհնազանդության գործողությունների դիմել, եթե Հայաստանի վարչապետը բողոքավորների պահանջը չկատարի», գրում է «Ցայթը»՝ շարադրելով դեպքերի մեզ համար ծանոթ ընթացքը՝ ԱԺ-ում ՔՊ-ի մեծամասնության առկայությամբ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ոչ դյուրին ընթացքը՝ առանց որեւէ վերաբերմունքի: «Ադրբեջանը, որին հակամարտության մեջ սատարում է Թուրքիան, սահմանային վեճերի ժամանակ նորանոր պահանջներ է ներկայացնում տնտեսապես եւ ռազմական տեսանկյունից տկար Հայաստանին» «Ցայթի» հրապարակման եզրափակիչ նախադասությունն էլ չեզոք արձանագրում է՝ դարձյալ քննադատական անհրաժեշտ տեսակետ չի ներկայացնում գերմանական սույն լրատվամիջոցը:

«Դոյչլանդֆունկը» մայիսի 9-ի եթերում անդրադարձավ բողոքի հանրահավաքին՝ «մի քանի հազար» կամ՝ «բազմահազար» ոչ հստակ բնորոշմամբ արձանագրելով ցուցարարների թիվը:
Նույն լրատվամիջոցը, ինչպես նաեւ գերմանական ntv-ին, մայիսի 13-ին անդրադարձան «Երեւանում 150 ցուցարարի ձերբակալությանը» եւ սեղմ շարադրանքում ներկայացրին, որ հանձնվող տարածքները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար:
 ntv-ի «Հայաստանում ոստիկանությունը 150 ցուցարարի է ձերբակալել» վերնագրով հակիրճ տեղեկատվական հոդվածի առաջին պարբերությունն այսպես է սկսվում՝  «Հայաստանն ու Ադրբեջանը կամենում են տասնամյակների հակամարտությանը վերջ դնել՝ խաղաղությանը միտված նախագծով Երեւանը հարեւան երկրին է հանձնելու իր գրավյալ տարածքը: Հարյուրավոր հայեր բողոքի հանրահավաքով իրենց անհամաձայնությունն են հայտնում, 150 մարդ ձերբակալված է»:

 «Ցայթի» նշած «հազարավոր» ցուցարաներ անորոշ, սակայն մեծածավալը ntv-ն արդեն նվազեցնում՝ «հարյուրավոր» է ներկայացնում: Սակայն սույն լրատվությունն արձանագրում է, որ «Ադրբեջանին սահմանակից 4 գյուղերը Հայաստանը 1990-ականներին է վերցրել: Տարածքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ ավտոմայրուղին Վրաստանի հետ է կապում, որ արտաքին առեւտրի համար կենտրոնական ուղի է, ռուսական գազատարի եւ ռազմական կարեւոր դիրքերի հետ մեկտեղ: Տեղի եւ մերձակայքի հայ բնակիչները երկյուղում են, որ տարածքները Ադրբեջանին հանձնելու պարագայում արտաքին աշխարհից կկրտվեն»:  Ի դեպ նկատելի է նաեւ, որ գերմանագիր հրապարակումների մեջ որեւէ վերաբերմունք, դրական կամ բացասական, չի հաղորդվում, թե հանրահավաքների գլխավոր բանախոսը հոգեւորական է, բարձրաստիճան հոգեւորական: Կարծես դա բնական է նկատվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է:

Կիրակի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազան Գալստանյանի ղեկավարած հանրահավաքին անդրադարձել է նաեւ Vatican News-ի գերմաներեն ծաայությունը, որ լուսաբանելով Իննսբրուքի եպիսկոպոս Գլեթթերի հայաստանյան այցը՝ կարճառոտ անդրադառնում է նաեւ ներհայաստանյան  դժգոհությանը, եւ նույն օրվա հանրահավաքի մասնակիցների հստակ թիվ չնշելով, արձանագրում է՝ « 10 հազարից ավելի»:

«Վատիկան նյուզը» մտահոգություն է հայտնում Ադրբեջանի վայրագ քաղաքականության, մասնավորապես հայկական պատմամշակութային ժառանգությունը հիմնավեր ոչնչացնելու ծրագրի վերաբերյալ:

 Շվեյցարական ավետարանական ref-ը  մայիսի 15-ին Դաշնային խորհրդին ուղղելով իր խոսքը հոդորում է Հայաստանի համար ջանք ներդնել: «Ադրբեջանը հավակնում է Հայաստանի հարավում միջանցք ստեղծել. Նոր ռազմական բախման երկյուղ կա. Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կոչված է աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ», գրում է լրատվականը:

Մի ուշագրավ փաստ եւս, որ գերմանագիր լրագրողները անցնող շաբաթ առիթ տվեցին խորհրդածելու՝ նախընտրելով X-ի հարթակը:  Շվեդիայում «Եվրատեսիլի» մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ նկատելի աշխույժ հակազդեցությունը, որ Մալմոյում 30 000 ցուցարարի էր համախմբել՝ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի առաջնորդությամբ, առավել սրվեց դահլիճում, նաեւ սոցցանցերում՝  ատելության խոսքի, հակահրեական արտահայտությունների առատ ժայթքմամբ: Գերմանագիր լրագրողները (Անաստասիա Տիխոմիրովան, Արթուր Վայգանթը, Յան Բյոհմերմանը) առիթ գտան հարց տալու՝ նույն բողոքավոր զանգվածը ձայն հանե՞ց Ադրբեջանի մասնակցության դեմ: Որեւէ մեկը կարծես չբղավեց, չգոռաց…

Հունիսի 9-ին Եվրոպան ընտրության առջեւ է: Աջերի վերելքը տարբեր կուսակցությունների համար իրական սպառնալիք է: Կարո՞ղ է եվրոպաբնակ հայկական սփյուռքն իր քվեի ուժն օգտագործելով Հայաստանի բազմահազարանոց  բողոքի ալիքը  կրկնապատկել Բրյուսելում… կասեցնել գոնե Բաքվի հայոց մշակութային ժառանգության բնաջնջումը, չարտոնել եվրոպացի քաղաքական գործիչների չեզոք վերարտադրությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

«Ցայթում» տպագրված լուսանկարի հեղինակը Կարեն Մինասյանն է

Նախորդ գրառումը

Բաքուն կամենում է վերահսկել ՀՀ հանքարդյունաբերությունը՝ քարտեզ է հրապարակում

Հաջորդ գրառումը

Ով՝ ճիշտ, ով՝ սխալ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ով՝ ճիշտ, ով՝ սխալ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական