Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Իսրայելցի դիվանագետներն սկսել են վերադառնալ Թուրքիա

Վեց ամիս անց Իսրայելը սկսել է իր դիվանագետներին վերադարձնել Թուրքիա.  այս մասին իսրայելական աղբյուրները հայտնել են Middle East Eye ամսագրին։

Աղբյուրը նշել է, որ Իսրայելը հետ էր կանչել դիվանագետներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և այժմ երկիրը փորձում է աստիճանաբար հետ ուղարկել իր դիվանագետներին։

Թուրք պաշտոնյան  հաստատել է, որ իսրայելցի դիվանագետները վերադարձել են իրենց պաշտոններին։