Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վիեննայում տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ

Եվրոպացի և ռուս քաղաքական գործիչները գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. հայտնել է Bloomberg-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հաղորդագրությունների՝ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Բանակցություններին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու նպատակով հնարավոր խաղաղ բանակցությունների պայմանները։