Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճնշումը պետք է մեծանա՝ Հայաստանի հարավից հյուսիս. Էլինա Ասրիյան, վաղը գալու եմ համալսարան

13/05/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էլինա Ասրիյան,  սահմանները մի անցեք. օրվա ամփոփման համար Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված հանրության առաջ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասիրյանին։

Նա, ըստ մամուլում հրապարակված տեղեկության, հավաքել է ԵՊՀ դեկաններին, դասախոսներին ու հրահանգել բոլոր բացակա ուսանողների անունները գրանցել։ Հայտարարել է՝ պետք լինի, 1000 ուսանող էլ կհեռացնեմ բուհից։

Վաղը 1000 ուսանող թող դասադուլ անի. իր ելույթում ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ վաղը՝ առավոտյան ժամը 10։00-ին, այցելելու է ԵՊՀ՝ տեսնելու Էլինա Ասրիյանին ու ռեկտորին։

«Պարոն Գյուրջինյան, դուք հրավիրել եք դեկանների, դասախոսների և սպառնացել եք՝ ասելով, թե ոչ ոք իրավունք չունի մասնակցելու դասադուլին։ Դռներն էլ փակել էինք, վերևից նկարում էիք։ Ուրախացեք, որ այսպիսի արժանապատիվ ուսանողներ ունեք, Դուք ամենավատ օրինակն եք Ջեզ դարձնում ուսանողների համար։ Մեծ-մեծ խոսում եք լսարանում, բայց կյանքում լրիվ հակառակն եք անում։ Վախենո՞ւմ եք ձեր աշխատավարձը կորցնել, Ձեր պաշտոնից զրկվել»,- դիմելով Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին՝ ասաց Սրբազանը։

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդը հաստատեց՝ այս շարժումն օրակարագ ունի և այդ օրակարգով  են գնում, չեն շեղվելու  օրակարգից։

Տանը կամ ձեր աշխատասենյակում նստած՝ մի ասեք, թե շարժումն անկում է  ապրում։ Դուք վախենում եք շփվել սեփական ժողովրդի հետ։ Վախենում եք ճշմարտությունը լսել։

Ես էլ եմ մտավորական, գիտնական, բայց ես կյանքի իրականությունն էլ եմ ճանաչում, մարդկանց եմ ճանաչում, որովհետև ապրում եմ մարդկանց մեջ՝ անկախ նրանից՝ ինձ կընդունեն, թե չեն ընդունի։

Օտար չեն այս մարդիկ ինձ։

 Ես կարող էի գրասեղանի առջև էլ նստած լինել.  6 գիրք ունեմ հրապարակված, բայց արժեքը մարդկանց մեջ ապրելն է, նրանց սիրտը քո սրտի մեջ ունենալն է, նրանց ցավը քո երակներով անց կացնելն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա շնորհակալություն հայտնեց փաստաբաններին, որոնք անխոնջ աշխատել են ու 170-ից ավելի բերման ենթարկվածներին ազատել, շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու տեղեկացրեց, որ վաղը գնալու է Ժուռնալիստների միություն։
«Բերման ենթարկվածներին եմ ուզում խոսքս ուղղել. նրանք, ովքեր բերման չեն ենթարկվել, վաղը պիտի պատասխան տան՝ ինչու իրենց բերման չեն ենթարկել»,-կատակեց Սրբազանը։

«Մեր տիկին Գոհարին՝ հերոսի մորը, նորից են քաշքշել, հրել։ Տղերք, ձեզ ուղղակի փչացնում են, ուշադիր եղեք ձեր գործողությունների մեջ, մի հերոսացեք այնտեղ,  որտեղ պետք չէ հերոսանալ։ 15 տարեկան տղային քաշքշել եք, փոխանակ գլուխը շոյեիք, ասեիք՝ ապրես, որ այդքան արժանապատվություն ունի»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց Սրբազանը։

ԵՊՀ, Ժուռնալիստների միություն այցելելուց հետո շարժման առաջնորդը մետրոյով կգնա Գարեգին Նժդեհ կայարան՝ տեսակցելու 3-րդ մասցիներին։

Նա հայտարարեց. «Ճնշումը պետք է ուժեղացնել, մինչև որոշակի հանգրվանի հասնենք։ Վաղը պիտի ճնշումն ավելանա ու մեծանա։ Նախկին իրավապահները մոնիտորինգ են արել ու ասել, որ վերջին մի քանի տարում այսպիսի ծավալի գործողություններ չեն եղել։ Վաղը հարավից հյուսիս Հայաստանի ամբողջ տարածքում խաղաղ, սիրով իրականացվող գործողութոյւններ պետք է տեղի ունենան։ Երևանում ժամը 8-ից պետք է անհնազանդության ակցիաներ լինեն։  Ճշմարտությունը հաղթելու է. ինչ ճանապարհով ուզում է  լինի, հաղթելու է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելցի դիվանագետներն սկսել են վերադառնալ Թուրքիա

Հաջորդ գրառումը

Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական