Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ու Հայ Առաքելական եկեղեցին տավուշյան շարժման համատեքստում

Գրիգոր Առաքելյան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
126
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խնդրահարույց սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ու տավուշյան վերջին իրադարձույթյունների նկատմամբ  Իրանի ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված չէ միայն  տարածքային ամբողջականության հարցում Թեհրանի սահմանած «կարմիր գծով» եւ Հյուսիս-Հարավ միջանցքում Հայաստանի խաղացած նշանակալի դերակատարությամբ:  Ընթացիկ քաղաքական անցուդարձերում Հայ Առաքելական Եկեղեցու խաղացած դերակատարությունը նույնպես այդ առանձնահատուկ վերաբերմունքի գլխավոր պատճառներից է:

Կա կարծրացած պատկերացում, որ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի   երկրների մշակութային եւ գաղափարական զարգացման դարաշրջանում տեղի ունեցած «Վերածնունդից» հետո,  այլեւս քրիստոնեությունը   ժողովուրդների սոցիալ-քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու մենաշնորհային կարգավիճակից զրկվել է: Սակայն, արդյո՞ք այդ պատկերացումը կարելի է ընդհանրացնել նաեւ Հայ Եկեղեցու վրա:

 Դարեր շարունակ պետականությունից զրկված Հայաստանի համար եկեղեցու դերը եղել է առանձնահատուկ, եւ այդ հանգամանքը չի վրիպել  կրոնապետական Իրանի տեսադաշտից:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած ներկայիս շարժումը   կարծես Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական վերնախավի մոտ շահական Իրանում այաթոլլահ Խոմեյնիի առաջնորդությամբ հաղթանակած հեղափոխության հուշերն է արթանցնում: 

Բացի այդ, ժողովուրդների քաղաքական կյանքում հոգեւորականների ներգրավվածությունն Իրանի համար որոշակի ազդակ է հանդիսանում այն առումով, որ կառավարման համակարգում կրոնապետական կարգերի ներդրումն արդարացնելու հարցում  իրանցիները,  իսլամական աշխարհից  բացի, կարող են համախոհներ ունենալ նաեւ քրիստոնեադավան երկրներում:

Դատելով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի՝ «iranian diplomacy»  կայքում   «Հուսեյնականների շարժումն ու հայ եկեղեցին՝ Հարավային Կովկասում իրանամետ երկու թեւեր» վերտառությամբ հրապարակած հոդվածից,   Իրանում համոզմունք կա, որ  հայաստանյան իրադարձությունները կարող են ազդել Իրանի թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական կյանքի վրա: Հեղինակի համոզմամբ, Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ձախողումը չի բխում Իրանի շահերից: Ելնելով այդ համոզմունիքից, հոդվածագիրն Իրանի ղեկավարությանը կոչ է անում  Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հարցում կրավորական կեցվածք չընդունել:

Հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս հայաստանյան իրադարձություններին կրոնական պրիզմայով չնայել եւ,  քրիստոնեադավան լինելու պատճառով, Հայաստանը չհակադրել մահմեդական Իրանին  ու  չխուսափել Հայաստանի  հոգեւորականների հետ համակեցության եզրեր փնտրելուց:

Հեղինակի խոսքերով՝ «երբ Ալիեւը Արաքսի հյուսիսային հատվածը նվիրաբերում է «սիոնիստներին», Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ին ու հակաիրանական անջատողականներին, եւ երբ Իրանի շիադավան հյուսիսային հարեւանը Իրանի անտարբերության հետեւանքով վերածվում է Իսրայելի մասնաճյուղի, Հարավային Կովկասում Իրանի միակ հենակետը մնում է Հայաստանը»:

Մովահեդիանի գնահատմամբ,  շրջափակման մեջ հայտնված Հայաստանն էլ Իրանի աջակցության կարիքն ունի եւ նման պայմաններում, Իրանը պետք է իր բոլոր համախոհներին օգնության ձեռք մեկնի:

Ըստ իրանցի վերլուծաբանի, այսպիսի իրավիճակում Թեհրանը պետք է Կովկասում իր ազդեցությունը պահպանելու համար նոր եւ ստեղծարար մոտեցում ցուցաբերի:

Մովահեդիանը կարծում է, որ  Իրանի կրոնամշակութային կազմակերպությունները պետք է Հարավային Կովկասում տիրող նոր իրավիճակով պայմանավորված, վերանայեն իրենց քաղաքականությունը՝ փորձելով ավելի սերտացնել Հայ Եկեղեցու եւ  շիա հոգեւորականների միջեւ հարաբերությունները:  Ըստ իրանցի հեղինակի, հաշվի առնելով հայության անհաշտ ու թշնամական վերաբերմունքը հրեականության ու «սիոնիզմի» նկատմամբ, Հայ Եկեղեցու եւ Իսլամական Իրանի միջեւ երկխոսությունը միանգամայն տրամաբանական ու արդարացված  կարող է լինել: Հեղինակն իր ասածները հիմնավորելու համար հիշում է վերջին չորս ամիսների ընթացքում հրեաների ու երուսաղեմաբնակ հայերի միջեւ տեղի ունեցած բախումները: Ըստ հեղինակի, Թեհրանն այս չօգտագործված ներուժի նկատմամբ պետք է  լուրջ մոտեցում ցուցաբերի՝ Հարավային Կովկասում անվտանգային, քաղաքական ու տնտեսական բացառիկ հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Այնուհետեւ Մովահեդիանը փորձում է զուգահեռներ անցկացնել Իրանի համար պոտենցիալ հենարան հանդիսացող Հայ Եկեղեցու եւ Ադրբեջանի «Հուսեյնականների» շարժման միջեւ, եւ Թեհրանին կոչ է անում՝  Ադրբեջանում գործող  իսլամական շարժմանն աջակցելու հետ միաժամանակ, հովանավորել նաեւ «հակասիոնիստական» կեցվածք ունեցող հայկական եկեղեցուն, որպեսզի այդ երկու թեւերը կարողանան Հարավային Կովկասում պաշտպանել Իրանի շահերը:  Հեղինակն  ուրախությամբ է նշում այն փաստը, որ վերջին շրջանում «Հուսեյնականներն» Իրանում  հայտնվել են կառավարող շրջանների ուշադրության կենտրոնում,  եւ խորհուրդ է տալիս նույնպիսի վերաբերմունք ցուցաբերել նաեւ Հայ եկեղեցու նկատմամբ, որը, ինչպես հեղինակն է նշում, մեծապես տարբերվում է Կաթոլիկ եկեղեցուց:

Իսկ ովքե՞ր են Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին Հարավային Կովկասում Իրանին աջակցող ուժերի շարքը «համալրող»  Հուսեյնականները:

Հարկ է նշել, որ Ադրբեջանում գործող շիայական կրոնական կազմակերպությութններից «Հուսեյնականների» սաղմերը դրվել  են 2001թ. Ադրբեջանի հարավային Յարդըմլի եւ Մասալլի շրջաններում, որի անդամները հիմնականում լինելով «Իմամ Խոմեյնիի անվան կրթաթոշակ» ստացող ուսանողներ՝ Գանձակից, Նախիջեւանից եւ հարավային շրջաններից, տարածում են այս իրանամետ շիայական կազմակերպության գաղափարախոսությունը: Կազմակերպության դրոշի տեսքը նման է Մերձավոր Արեւելքում  Իրանի աջակցությունը վայելող   բոլոր շիա խմբավորումների դրոշներին:

Այս առումով դժվար է պատկերացնել, որ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում  գործող Հայկական Եկեղեցու եւ  Ադրբեջանում կիսալեգալ պայմաններում գործող կրոնական կազմակերպության միջեւ հնարավոր է զուգահեռներ անցկացնել:

Մովահեդիանը ցավով է խոսում այն մասին, որ կովկասյան տարածաշրջանի անցուդարձերի մասին թերի պատկերացումներ ունեցող իրանցի որոշ ազգայնական ուժեր թերագնահատում են Հայ Առաքելական Եկեղեցու  հնարավորությունները: Սակայն նա համոզված է, որ այդ ուժերը  շուտով կչեզոքացվեն:

Հոդվածի վերջում հեղինակը զգուշացնում է՝ «հապաղումը Իրանի ապագային ուղղված սպառնալիք է, քանի որ Հարավային Կովկասում իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի պետք է հրաժարվել անցնող երեսուն տարիներին դրսեւորած կրավորականությունից»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ետդարձ դեպի Ռուսաստա՞ն

Հաջորդ գրառումը

Կոչ ուղղենք Շուշիում գտնվող տարբեր կրոնների հոգեւոր առաջնորդներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Կոչ ուղղենք Շուշիում գտնվող տարբեր կրոնների հոգեւոր առաջնորդներին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ...

ԿարդալDetails

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական