Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գաղթ

Յակոբ Միքայէլեան
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Նոր աւարտեցի Գուրգէն Մահարիի «Այրուող այգեստաններ» վէպի երկրորդ ընթերցումս. 620 էջը մէկ շաբաթուան ընթացքին… ինծի համար մարաթոնեան վազք մըն էր, քանի որ արագ ընթերցող չեմ եւ յաճախ լրիւ պարբերութիւն մը կրկին կը կարդամ: Երիտասարդ տարիքիս կարդացած էի ու հիմա կրկին կը կարդամ Մահարիի բոլոր գործերը:

Անշուշտ ամբողջ գիրքը Վանի մասին է, այնքան մանրամասնօրէն նկարագրուած, որ գիրքը աւարտելէդ ետք կը կարծես, որ Վանը աչքերովդ տեսած ես,   քեզի ծանօթ քաղաք մըն է իր եդեմական այգիներով, հայ վարպետ արհեստաւորներու խանութներով, հարուստ  շուկաներով, փողոցներով եւ անպայման Վանայ ծովով ու անոր կղզիներով:

Ինչեւիցէ, հարցը այս չէ, այլ՝ գիրքին ողբերգական աւարտը, ուր վանեցիները երկու օրերու ընթացքին կը լքեն իրենց ծննդավայրը, ենթարկուելով հրահանգի մը, որ կու գայ երեւի ռուսական բանակէն, որ օգնութեան հասած էր վանեցիներուն ինքնապաշտպանական կռիւներուն  ընթացքին օսմանեան բանակին դէմ, զիրենք եւ քաղաքը փրկելու թրքական ծանր լուծէն: Տեղացիներուն ուրախութիւնը երկար չի տեւեր, քանի կը հասնի տեղահանութեան ու գաղթի հրահանգը: Կը տիրէ ահաւոր իրարանցում, լաց ու կոծ, ունեցուածքի կորուստ, փախուստ, փախուստ… հայերը զոհ կ՛երթան ռուս-թրքական համաձայնութեան:

Հիմա կը տարուիմ մտածելու. այս քանի-քանի՜ անգամներ հայը ստիպուած եղած է իր բնակավայրէն դուրս գալու, գաղթելու ու նոր կեանք մը սկսելու նոր կայքի մը մէջ: Միշտ շիներ է, շէնցուցեր, յետոյ ձգեր ու փախեր: 1045-ին, երբ Անին «ծախուեցաւ», հայերը Ռուբէն իշխանի առաջնորդութեամբ լքեցին երկիրն ու արեւմուտք ուղղուելով հասան Կիլիկիա, գրաւեցին ու հիմնեցին Ռուբինեան իշխանութիւնը, իմա՝ Կիլիկեան թագաւորութիւնը: 300 տարի ետք ինկաւ Կիլիկիան, եւ հայերը դարձեա՛լ գաղթեցին: 19-րդ դարավերջին 1895-96-ի ջարդերը, Յետոյ եկաւ 20-րդ դարն ու տեղահանութեանց նոր պատմութիւնները՝ 1909-ի Ատանայի կոտորած, 1915 Մեծ եղեռն, յետոյ Վանի պարպում, Կարսի պարպում, գաղթ ու գաղթ, մինչեւ հասան մեր օրերն ու բոլորս ականատես եղանք նոր գաղթերու՝ անկախացած Հայաստանէն գաղթ դէպի Ամերիկաներ ու այլուր: Շուշիի յարակից բնակավայրերու գրաւում, պարպում ու գաղթ, մինչեւ հասաւ Արցախի ամբողջական պարպումն ու գաղթը դէպի Հայաստանի հանրապետութիւն, անկէ ալ դէպի… Իսկ այս օրերուն՝ Տաւուշի գիւղերուն պարպումի ու թշնամիին յանձնումի հերթը…

Բարեկամներ, կը հասկնա՞ք այս ողբերգութեան ահռելիութիւնը:  Անկասկած, հայը շինարար ժողովուրդ է, սակայն շինածը պահել չի՞ գիտեր արդեօք, թէ՞ չի կրնար: Խաղաղասէր է, սակայն չի՞ գիտեր, որ խաղաղութիւնը շահելու եւ պահելու համար ոյժի  պէտք ունի, զէնքի ու զօրաւոր բանակի պէտք ունի: Ամէն օր աղօթելով, ամէն կիրակի եկեղեցի երթալով, մոմ վառելով զէնք ու զրահ մէջտեղ չի գար, երկիրը չամրանար: Շինածդ, ունեցածդ պահպանել պէտք է գիտնաս: Եւ ատիկա քու սեփական ջանքերովդ պիտի ըլլայ, ոչ ուրիշը օգնութեան կանչելով:
Կարծես հայը ծնած է գաղթականի ցուպը ձեռքին, ատենը անգամ մը տունն ու տեղը լքելու եւ օտար ափեր դիմելու պարտադրանքի տակ:

Ինչքան փորձենք չքմեղանալ, թէ բախտերնիս այդպէս բերած է, աշխարհագրական դիրքերնիս վտանգաւոր եղած է, երկիրնիս թշնամիներով շրջապատուած է… անօգուտ է: Ռազմիկ չե՞նք: Սխա՛լ, շատ ալ լաւ ռազմիկներ ունեցած ենք եւ ունինք: Զէ՞նք, զրահ… գիտնականներ ունինք, զէնքի ու զրահի նոր տեսականիներ փորձարկող ու  ստեղծող: Խաղաղասէր ենք եւ ուրիշի ունեցուածքին վրայ աչք չունի՞նք. Շատ բարի, բայց ուրիշը մեր ունեցածին վրայ աչք ունի, ուրե՞մն…

Ուրեմն ունեցածնիս պաշտպանելու այնպիսի միջոցներ ձեռք առնելու ենք, որ թշնամիին ախորժակին վրայ քացախ լեցնենք: Բռներ ենք մեր հին, պատմական քարտէսն ու կը բաղդատենք այսօրուան պատառ մը Հայաստանին հետ. հիմա նստիլ եւ անցեալի սխալները վերլուծե՞լ, թէ՞ այս մնացածը վերջնականապէս ապահով ու ամրակուռ պահելու միջոցներ որոնել ու գտնել, որ,- Աստուած մի՛ արասցէ,- այս կտորն ալ ձեռքէ չերթայ:

Համաձայնութիւններ, դաշինքներ, խաղաղութեան կոչեր… ես հաւատացողը չեմ. Ժամանակները կը փոխուին, իշխանութիւնները կը փոխուին ու դաշինք-մաշինք օդը կը ցնդին: Մնայունը ոյժն է. ոյժ ունի՞ս, խաղաղութիւնդ ապահոված կ՛ըլլաս:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Նախորդ գրառումը

Հայազգի աստղերը կրկին փայլեցին Լոնդոնի Արքայական Օպերայում

Հաջորդ գրառումը

Գրում են ուսանողները

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Գրում են ուսանողները

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական