Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայազգի աստղերը կրկին փայլեցին Լոնդոնի Արքայական Օպերայում

ԱԶԳ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Յուրաքանչյուր հայազգի արվեստագետի միջազգային ելույթ ոչ միայն անհատական մեծ նվաճում է, այլ նաև ազգային մշակույթի հաղթանակ: Բացառություն չէր սույն գարնանը Քովենթ Գարդենի Արքայական օպերայում երկու հայազգի սոպրանոների՝ Հասմիկ Գրիգորյանի և Հրաչուհի Բասենցի իրարահաջորդ ելույթները կանացի գլխավոր դերում՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» հանրահայտ օպերայում:

1900թ. Լոնդոնում դիտելով անգլիացի Ջոն Լոնգի պատմվածքի հիման վրա թատերական բեմադրությունը, Պուչինին ներշնչվեց գրելու «Մադամ Բաթերֆլայ» (Madama Butterfly) երկու գործողությամբ իր օպերան։ Օպերայի իտալերեն լիբրետտոն գրվել է Ջուզեպե Ջակոզայի և Լուիջի Իլիկայի կողմից և ունեցել է հինգ վերամշակումներ՝ վերջինը 1907թ., որը համարվում է ամենահաջողված և ամենահաճախ բեմադրվող տարբերակը։

Օպերայի առաջնախաղը կայացավ Միլանի «Լա Սկալա» թատրոնում՝ 1904 թ. փետրվարի 17-ին և ընդամենը մեկ տարի անց՝ 1905թ. Պուչինիի նորընծա օպերան բեմադրվեց Քովենթ Գարդենում։ «Մադամ Բաթերֆլայ»-ը Արքայական Օպերայում ամենաշատ բեմադրվող և հիրավի ամենասիրված օպերաներից մեկն է:  

Արքայական Օպերայի ներկայիս բեմադրության հեղինակներն են օպերային ճանաչված բեմադրիչներ Մոշ Լեզիե և Պատրիս Քուրիե ստեղծագործական զույգը, որի առաջնախաղը կայացել էր 2003 թ.: Զուսպ, մինիմալիստ դեկորները, պաստելային երանգապնակը, ճապոնական ազգային զգեստները և արևելյան բնաշխարհի և բուրումնավետ ծաղիկների բեմական պատրանքը հանդիսատեսին տեղափոխում են հեռավոր Ճապոնիա, որտեղ ծավալվում է դեռատի Չիո-Չիո-Սանի և ամերիկացի սպա Փինքերտոնի միջև ողբերգական սիրո պատմությունը, որն ավարտվում է լքված հերոսուհու ինքնասպանությամբ։

Այս տարի Արքայական Օպերայում «Մադամ Բաթերֆլայ»-ի աոաջնախաղը կայացավ մարտի 14-ին, որտեղ գլխավոր դերում հանդես եկավ լիտվահայ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, ով համարվում է այս դերի լավագույն կատարողներից մեկը:

Հրաչուհի Բասենցը Չիո-Չիո-Սանի դերում

Ի դեպ 2023 թ. Հասմիկ Գրիգորյանը Գերմանիայում շահեց Տարվա Լավագույն Սոպրանո հեղինակավոր մրցանակը (Sängerin des Jahre: OPUS KLASSIK Award Winner 2023), որի մրցանակաբաշխության ժամանակ նա երգեց Չիո-Չիո-Սանի հանրահայտ «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիան: Հասմիկ Գրիգորյանը հռչակավոր օպերային մեներգիչներ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի սոպրանո Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: Գերմանիայում անցկացվող  ամենամյա օպերային «Օսկարների» մրցանակաբաշխության ժամանակ  ցուցադրվեց «Մադամ Բաթերֆլայ»-ի հայտնի «Սիրի՛ր ինձ» (Viene la sera… vogliatemi bene) զուգերգի տեսահոլովակը՝ իր մեծատաղանդ ծնողների կատարմաբ, որն երգչուհին դիտեց մեծ հուզմունքով:

Սույն տարվա գարնանը Քովենթ Գարդենի բեմում Հասմիկ Գրիգորյանի հինգ ելույթները Չիո-Չիո-Սանի դերում ընդունվեցին մեծ խանդավառությամբ թե՛ խստաբարո քննադատների, թե՛ հանդիսատեսի կողմից: Լոնդոնի հանդիսատեսը մեծ սպասելիքներ ուներ միջազգային մրցանակների դափնեկիր երգչուհու ելույթներից, որը նա միանգամայն արդարացրեց առաջին իսկ ներկայացումից։ Քննադատների գնահատականը Գրիգորյանի մեկնաբանման մասին հիացական էր. այսպես, Գարդիան (The Guardian) օրաթերթի թղթակիցը գրեց. «Հասմիկ Գրիգորյանը առանց այլընտրանքի այստեղ գլխավոր գրավականն է։ Թե՛ իր խաղով, թե՛ երգեցողությամբ, նա դերը այնպես է մարմնավորում, որին հազվադեպ է վիճակվում ականատես լինել»։ Իսկ հեղինակավոր Ստեյջ  (The Stage) մասնագիտական պարբերականը հաստատեց. «այս բարդագույն դերերգի ամենագեղեցիկ մեկնաբանումներից մեկն է, որ երբևէ դիտել ենք»։

Փինքերթոնի դերակատար՝ բարեկազմ արտաքինով Ջոշուա Գեռեռոնը, ցավոք նույն ընդունելությանը չարժանացավ Լոնդոնի բեմում ։ Ափսոսանքով պետք է նշել, որ ամենահնչեղ «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիայի ժամանակ, ինչպես նաև մեր տեսած երկու ներկայացումներին, նվագակցութումը գերմանացի դիրիժոր Քեվին Ջօն Եդուզեի ղեկավարությամբ, չափազանց հուժկու էր, ինչը սքողեց Պուչինիի ամենագեղեցիկ կանացի արիայի նրբերանգները։ 

Կարևոր է նաև արձանագրել, որ երկու անգամ ուղիղ եթերով  «Մադամ Բաթերֆլայ» օպերան՝ Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ, հեռարձակվեց Մեծ Բրիտանիայի տասնյակ կինոթատրոններում։ Սա հիրավի պետական հիանալի նախաձեռնություն է՝ օպերան հասանելի դարձնելու հազարավոր նոր հանդիսատեսների համար անհամեմատ ավելի մատչելի գներով, քան օպերային տոմսերի արժեքն է:

Ապրիլի վեցից սկսյալ «Մադամ Բաթերֆլայ»-ի գարնանային ներկայուցումները Արքայական բեմում շարունակվեցին նշանավոր սոպրանո Հրաչուհի Բասենցի մասնակցությամբ, ով ստանձնեց Չիո-Չիո-Սանի դերը: Լիրիկական սոպրանո (Bel canto), միջազգային մրցույթների դափնեկիր Հրաչուհի Բասենցը վաղուց ի վեր հաստատվել է Գեմանիայում և 2018 թվականից Դրեզդենի Պետական Օպերայի (Semperoper Dresden) գլխավոր մենակատարուհիներից մեկն է։ Նա հաճախակի հանդես է գալիս աշխարհի լավագույն բեմերում, իսկ Քովենթ Գարդենի օպերան դարձել է հայազգի երգչուհու երկրորդ տունը, որտեղ նա հիրավի ամենասիրված մեներգչուհիներից մեկն է: Արքայական Օպերայում Բասենցի նախորդ դերակատարումները արժանացել են հանդիսատեսի և քննադատների հիացմունքին։

Այսպես օրինակ, 2022թ. ինձ բախտ վիճակվեց Բասենցին դիտելու Դեզդեմոնայի դերում Վերդիի «Օթելլո» օպերայում, դիցուկ լոնդոնյան հանդիսատեսը նրան ողջունեց երկարատև օվացիաներով՝ առանց բացառության բոլոր արիաներից հետո։ Գարդիան (The Guardian) օրաթերթը Բասենցի դերակատարումը բնութագրեց որպես «բացառիկ ուրույն մեկնաբանություն» և «անմոռանալի հիշողություն»։ 2019թ. Վերդիի «Լա Տրավիատա»-ի բեմադրության 25-ամյակին նվիրված հոբելյանական ներկայացմանը Հրաչուհի Բասենցը հրավիրվել էր Վիոլետայի դերում երգելու՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականին։ Ի դեպ, ուրախությամբ պետք է նշել, որ հայ մեներգչուհին Վիոլետայի դերով կմասնակցի Արքայական Օպերայի 2024-25թթ. թատերաշրջանի բացմանը սեպտեմբեր ամսին ։

Ապրիլին Չիո-Չիո-Սանի ողբերգական կերպարի մեկնաբանումը Բասենցի կողմից չափազանց հուզական էր, հագեցած երգչուհուն բնորոշ լուսեղեն ջերմությամբ, և կերպարի անմիջականությամբ: Հատկապես տպավորիչ էր Բասենցի կատարմամբ երկրորդ գործողության սկզբում «Մի գեղեցիկ օր» (Un bel dì vedremo) արիան, երբ հերոսուհին մեծ ակնկալիքով ևտվայտանքով սպասում է իր սիրեցյալ ամուսնու՝ Փինքերթոնի վերադարձին: Վերջինիս դերը հաջողությամբ մարմնավորեց տենոր Յա-Չունգ Հուանգը, ում հետ հայտնի  «Սիրի՛ր ինձ» (Viene la sera… vogliatemi bene)  զուգերգը հագեցած էր խորը քնքշությամբ և անկեղծությամբ։

Առաջիկա հուլիս ամսին Հրաչուհի Բասենցը ևս երեք անգամ բեմ կբարձրանա՝ Մադամ Բաթերֆլայի դերում, իր յոթ ելույթներով եզրափակելով Արքանական օպերայի 2023-24 թատերաշրջանը: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից բացի նաև ակնկալում ենք կարդալու մասնագետների գնահատականները Բասենցի դերակատարման վերաբերյալ, որոնք վստահաբար մամուլում կհրապարակվեն հուլիսյան ներկայուցումների ընթացքում։

Վերջին տասնամյակներում հայ օպերային երգիչների աստեղային հաջողությունները եվրոպական և համաշխարհային բեմերում վկայությունն են ոչ միան նրանց բացառիկ բնածին տաղանդի, աշխատասիրության և արհեստավարժության, այլ նաև հայ ազգային երաժշտական և դասական կրթության բարձր մակարդակի մասին, որ թրծվում և ձևավորվում է մասնավորապես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նման պրոֆեսիանալ երաժշտական բարձր չափանիչներ և շրջանավարտներ ունեցող կրթօջախով անտարակույս կարող է հպարտանալ ցանկացած քաղաքակիրթ հասարակություն։ Վստահաբար ազգային կոնսերվատորիան կշարունակի կրթել բազում նորահայտ արվեստագետներ, ովքեր կշարունակեն աշխարհով մեկ հպարտորեն ներկայացնել հայրենի մշակութային հարուստ ավանդույթները և նորօրյա նվաճումները։\

Հասմիկ Սեյմոր

Լոնդոն, ապրիլ 2024թ.

Գլխավոր լուսանկարում՝ Հասմիկ Գրիգորյանը Չիո-Չիո-Սանի դերում

Նախորդ գրառումը

«Եթե մի քիչ անձրեւ լիներ, ես կծաղկեի…»: Գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանի հիշատակին

Հաջորդ գրառումը

Գաղթ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Գաղթ

Լրահոս

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական