Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Derzeit tagt der UNO-Menschenrechtsrat in Genf. CSI ist mit einem Delegierten vertreten. / Weiterer Text über ots und www.presseportal.ch/de/nr/100007062 / Die Verwendung dieses Bildes für redaktionelle Zwecke ist unter Beachtung aller mitgeteilten Nutzungsbedingungen zulässig und dann auch honorarfrei. Veröffentlichung ausschließlich mit Bildrechte-Hinweis.

Derzeit tagt der UNO-Menschenrechtsrat in Genf. CSI ist mit einem Delegierten vertreten. / Weiterer Text über ots und www.presseportal.ch/de/nr/100007062 / Die Verwendung dieses Bildes für redaktionelle Zwecke ist unter Beachtung aller mitgeteilten Nutzungsbedingungen zulässig und dann auch honorarfrei. Veröffentlichung ausschließlich mit Bildrechte-Hinweis.

Արցախի հարություն լինելո՛ւ է

Անահիտ Հովսեփյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Հայաստանին եւ Ադրբեջանին համագործակցել Արցախի  Ազգային Ժողովի ձեւավորած եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած՝ Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ:

Քրիստոնեական միջազգային համերաշխություն (ՔՄՀ) (CSI- Christian Solidarity International)  իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 25-ին տարածել է մամլո տեղեկատվություն, որ լույս է սփռում միջազգային հարթակներում Ադրբեջանի ջղաձիգ, անհանդուրժողական վարքի մասին:

Մարտի 21-ին Քրիստոնեական միջազգային համերաշխությունը Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում պահանջել է բռնագաղթած հայերի անվտանգ վերադարձ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ Ադրբեջանում ձերբակալված բոլոր հայերի ազատարձակում: «Ադրբեջանական պատվիրակությունը փորձել է վարկաբեկել իրավապաշտպան կազմակերպությանը, սակայն արդյունքի չի հասել», հաղորդում է տեղեկատվությունը:
«Ազգ»ում անդրադարձել ենք (տե՛ս մասնավորապես 12-05-2023, 02-06-2023-ի մեր հրապարակումները-Ան. Հ.), որ հիշյալ իրավապաշտպան կառույցը ժամանակին եւ տեղին ահազանգել է Ադրբեջանի՝ Արցախի շրջափակման իրական նպատակների մասին, իսկ Բաքվի բռնակալի եւ նրա ԶՈՒ-ի ցեղասպանության սպառնալիքի տակ Արցախը հարկադրաբար լքելուց հետո, հիշյալ իրավապաշտպան կազմակերպությունը շարունակաբար պահանջում է 150 000 հայերի՝ իրենց բնօրրան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) վերադարձը:

Ի դեպ մարտի 7-ին հիշյալ կազմակերպությունը հայտարարեց, թե առանձնահատուկ ջանադրությամբ է միջազգային ատյանների ուշադրությունը բեւեռելու Բաքվի բանտում ավելի քան 3 տարի տառապող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի ազատ արձակման համար:

Մարտի 21-ի նիստի ժամանակ ՔՄՀ կազմակերպության ներկայացուցիչ Ժոյել Վելդքամփը (Joel Veldkamp) հիշեցրել է 2023-ի նոյեմբերի 17-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի մասին, որի համաձայն հայերը պիտի կարողանան անվտանգ վերադառնալ ԼՂ: Դրան ի պատասխան Ադրբեջանի պատվիրակությունը հարձակման է դիմում՝ պատճառաբանելով, թե Ադրբեջանը « քրիստոնեական մեծ համայնքի բնակավայրն է» եւ «կրոնական հարցերը չպետք է հակամարտություններին շաղկապել», հրավիրում Քրիստոնեական միջազգային համերաշխություն կազմակերպությանը մեկնել Ադրբեջան՝ համոզվելու համար:
Կազմակերպության նախագահ Ջոն Այբները (John Eibner) հակադարձել է, թե «հրավերը կընդունենք այն ժամանակ, երբ ԼՂ հայերը անվտանգ վերադառնան իրենց տները, այնտեղ իրացնելով ինքնորոշման իրենց իրավունքը»:

Տեղեկագիրը հղում է տալիս Pew Research Center կարծիքի ուսումնասիրման ոչ պետական կենտրոնի տրամադրած տվյալներին, ըստ որոնց Ադրբեջանում մոտ 280 000 քրիստոնյա է բնակվում, որ կազմում է բնակչության մոտ 3 տոկոսը: Նրանք հիմնականում ռուս եւ վրաց ուղղափառ եկեղեցու անդամ են, փաստագրում է կենտրոնը՝ հավելելով, որ Ադրբեջանում բոլոր կրոնական հաստատությունները գործում են պետական աչալուրջ եւ խիստ վերահսկողության ներքո:

Այս տեղեկագրում չի նշվում ո՛չ ուդիների, ո՛չ էլ քրիստոնյա այլ համայնքի մասին, որոնց Բաքուն վերջին շրջանում ջանադիր փայփայում եւ շահարկում է՝ հատկապես Արցախի եկեղեցիների մի մասը օրինական տերերից՝ հայերից օտարելու, նրանց նվիրաբերելու ժամանակ: Անշուշտ արձանագրված է այն հանգամանքը, որ Ադրբեջանում կրոնական ազատություն ասվածը սահմանափակված է, իսկ ավելի քան 350 000 հայ քրիստոնյաներ 1988-1991 թվականներին պետական հալածանքների եւ բռնարարքների պատճառով ստիպված են եղել լքել Ադրբեջանը:

ՔՄՀ մամլո հաղորդագրությունն իրազեկում է նաեւ, որ Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում քննադատել է նաեւ Շվեյցարիային: Դատապարտել է այդ երկրին, թե ֆինանսավորում է «կոռումպացված հասարակական կազմակերպություններին», որոնց միակ նպատակը «Ադրբեջանի իմիջը աղտոտել, արատավորելն է»: Թեեւ այս համատեքստում ադրբեջանցի պատվիրակը հստակ չի նշել Քրիստոնեական միջազգային համերաշխություն կազմակերպության անունը, սակայն պարզ է, որ խոսքը հենց իրավապաշտպան այդ կառույցի մասին է, որի կենտրոնատեղին Շվեյցարիայում է, նշված է մամլո հաղորդագրության մեջ, որ հավելում է, թե Ադրբեջանի՝ իրենց կազմակերպությանը վարկաբեկելու այդօրինակ փորձը տապալվել է, քանի որ ՔՄՀ  պետական միջոցներով չի սնուցվում:

 «Ֆինանսավորումը թե՛ Շվեյցարիայում, թե՛ այդ երկրի սահմաններից դուրս ապահովում են եկեղեցիներն ու այն անհատները, որոնք հալածյալներին պաշտպանելու, կրոնական ազատությունների համար պայքարելու առաքելությունը կարեւորում են», մեկնաբանել է Քրիստոնեական միջազգային կազմակերպության Շվեյցարիայի կենտրոնի գործադիր տնօրեն Բրեհբյուհլը:

Լրատվամիջոցներին ուղղված հաղորդագրության եզրափակիչ մասում նորից է շեշտվում Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում վերոհիշյալ կազմակերպության ներկայացրած պահանջի մասին: Այն է՝ «Հայաստանն ու Ադրբեջանը պիտի համագործակցեն Արցախի (ԼՂ) Ազգային Ժողովի ձեւավորած եւ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած՝ Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ, որով հնարավոր կլինի միջազգային երաշխիքների ապահովմամբ Ղարաբաղի հայերի ապահով եւ խաղաղ վերադարձը բնօրրան:

Քրիստոնեական միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շարունակելու է համերաշխություն հայտնել հայ ժողովրդին, որ իրենց բնօրրանում ապրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքների տակ»:

Այսու միջազգային հարթակում սկսվում է նոր խոսույթ շրջանառվել՝ հաշվի նստել Արցախի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի հետ, որի ղեկավարը նախկին արտգործնախարար, փորձառու դիվանագետ Վարդան Օսկանյանն է: Վերջինիս պաշտոնավարման տարիներին բազմիցս հրապարակ է նետվել այն միտքը, որ Օսկանյանին պիտի ազատել մնացած պարտականություններից, տալ միայն Արցախի հիմնահարցով զբաղվելու արտոնություն: «Ազգ»ի 1999 թվականի նոյեմբերի 24-ի համարում Մայնի Ֆրանկֆուրտում կայացած մեր ծավալուն հարցազրույցի նույնաբովանդակ վերջին հարցին «Գուցե վատ միտք չէ» պատասխանով Վարդան Օսկանյանը վկայել էր, թե պատրաստ է դրան:

Նկատել տանք, որ այս օրերին ԱՄՆ-ում ու Եվրոպայում տարբեր հանդիպումների մասնակցող նախկին արտգործնախարարի հետ Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցելու հորդոր է անում միջազգային ճանաչված իրավապաշտպան կազմակերպությունը, որ Արցախի ինքնորոշման խնդիրը… խաչից իջեցրել է:

Սուրբ Հարության հրաշափառ տոնին ընդառաջ հավատացյալ քրիստոնյաներիս համար Արցախի հարություն լինելու է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը presseportal.ch-ի:

Նախորդ գրառումը

Միշայել Ռոթը լքեց քաղաքական (թատերա)բեմը

Հաջորդ գրառումը

Մենք էլ ապահովագրված չենք Կրոկուս Սիթի հոլում տեղի ունեցածից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խորհրդային Ադրբեջանի մասնակցությամբ ընդունված 105-ամյա որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

04/07/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
Հաջորդ գրառումը

Մենք էլ ապահովագրված չենք Կրոկուս Սիթի հոլում տեղի ունեցածից

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական