Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք էլ ապահովագրված չենք Կրոկուս Սիթի հոլում տեղի ունեցածից

Մարիետա Խաչատրյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Չգիտենք, թե Տավուշի հատվածից չորս բնակավայր ադրբեջանական լինելու մասին խոսույթը որքանո՞վ է խրախուսվում ռուսական կողմից (Տավուշում ռուսական սահմանապահ ուղեկալ կա)՝ Ադրբեջանի ներկայացրած պահանջներով Հայաստանում ռուսամետ ընդդիմությանը գեներացնելու եւ ռուսամետ նոր իշխանություն տեսնելու հեռանկարով: Չգիտենք՝ մեր ընդդիմության ո՞ր հատվածներն են այս խոսույթում իշխանափոխության շահն ավելի վեր դասում, քան երկրի անվտանգությանը Տավուշից իրոք սպառնացող վտանգը, որն անգամ իշխանական պատգամավորներից ոմանք են նկատում, եթե պահանջված տարածքները հանձնվեն: Սակայն մի բան ակնհայտ է, որ Ադրբեջանն ինքնուրույն այդպիսի պահանջներ չէր ներկայացնի՝ անցած մեր հրապարակման մեջ մենք ներկայացրել ենք, որ Ադրբեջանը միայնակ նույնպես պատրաստ չէ նոր պատերազմի: Եթե նույնիսկ այս բոլորում ռուսական հետք կա, ու իրոք՝ Ռուսաստանի շահերից այս պահին չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը (ռեալ լինենք, դա հնարավոր էլ չէ՝ Ադրբեջանի անհագուրդ ախորժակի պատճառով), քանի որ այդ դեպքում նա կկորցնի պատերազմով կողմերին վախեցնելու մշտական մահակը, ապա դա բոլորովին չի արդարացնում ներկա իշխանության՝ վտանգներին համարժեք գործողություններ չհակադրելու գործելակերպը:

Վտանգ, այո, առկա է ե՛ւ Տավուշի դեպքում, ե՛ւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու թուրք-ադրբեջանական ախորժակի առկայությամբ:

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովից առաջ այդ վտանգն անգամ ավելի առարկայական է՝ դեպի Արեւմուտք Հայաստանի ղեկավարության ձգտման կոնկրետ այս առիթին պատասխան հակադրելու առումով:

Բայց չենք ուզենա միանալ երկրի առաջին դեմքերի՝ մարդկանց պատերազմով վախեցնելու կերպին, մանավանդ որ Տավուշի բնակիչները բավական հաստատակամ պատասխանել են պատերազմի մասին խոսույթին: Չորեքշաբթի հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր  վերակրկնում՝  «Կարող է հարձակվեն, ինչի՞ չպիտի հարձակվեն որ»: Ախր ո՞նց կարելի է ժողովրդին այդպես վախեցնել, երբ որ ղեկավարը պետք է ոգեպինդ անի մարդկանց ամենավատթար պահերին անգամ: Իսկ թե ի՞նչ սպասել Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից, արդյոք այդ հանդիպումն առարկայորեն կօգնի՞ Հայաստանի անվտանգության ապահովմանը, թե՞ ընդհակառակը՝ ավելի կգրգռի Ռուսաստանին, գեներացնելով նրա դաշնակից-մեր ոխերիմ հարեւանի նոր սադրանքները, չգիտենք. այս վերջինն ավելի հավանական է թվում՝ եթե հիշենք համանման վիճակներն Արցախում, ինչպես նաեւ մեկ դար առաջվա նմանատիպ իրողությունները:

Մինչ այդ շատ գործնական մի տեսակետի մասին խոսենք, որը, ճիշտ է, աջակցություն չի վայելում հանրության մեջ, սակայն գոյության եւ ծանրութեթեւ արվելու իրավունք ունի, քանի որ Հայաստանի անվտանգության տեսակետից դա ավելի ծանրակշիռ է թվում: Շատ անգամ է խոսվել այն մասին , որ Հայաստանի անկլավ Արծվաշենը, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իր չափերով գերազանցում է այն բոլոր տարածքները, որոնք Ադրբեջանը համարում է իրենը (շեշտում եմ՝ համարում է, դրանք մեր անվտանգության գոտին են՝ մեր հաղթանակի արդյունքում, եթե դրանք պիտի տանք, ապա Ադրբեջանն էլ Արցախը, ուրեմն, պիտի տա մեզ): Արծվաշենը, եթե Ադրբեջանը համաձայնի վերադարձնել էլ մեզ, ապա այն պահելը դժվար է լինելու գործնականում. այդ իմաստով անհասկանալի է, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը բանակցությունների ժամանակ առայժմ գոնե առաջ չի քաշում այն տարբերակը, որով (ապօրինի զավթված Ջերմուկին հարակից եւ մյուս տարածքներից նախ անհապաղ դուրս բերելով ադրբեջանական ուժերը եւ Բերքաբերի մեր արոտավայրերը մեզ վերադարձնելով) մնացած բոլոր հավակնությունների դիմաց Արծվաշենն առայժմ թողնվի Ադրբեջանին: Շեշտում ենք՝ առայժմ: Սա բոլոր առումներով (ու նախ՝ անվտանգային) Հայաստանի համար ձեռտու տարբերակ է, չեմ հասկանում՝ ի՞նչու ենք կուռկուռի ձագ դառել:

Եթե մենք տարբերակներ չենք առաջարկում, եթե մենք կոշտ չենք հակադարձում թելադրանքներին, լեղաճաք ենք լինում պատերազմից, պատերազմով վախեցնում ժողովրդին, ու այդ ամոթալի խոսույթը ադրբեջանցիք հեգնանքով տեղափոխում են իրենց ԶԼՄ-ներ, ապա իշխանությունն ու բանակցողն, ուրեմն, թույլ են, այն աստիճանի թույլ, որ մյուս բանակցողի թիկունքում խաղացողներն իրոք կարող են դրսի ու ներսի էսկալացիաներ հրահրել, Արեւմուտքի խաղացողներն էլ, որոնք ոչ թե մեր, այլ սեփական շահերի դաշնակիցն են, հակաէսկալացիաներով պատասխանել՝ Հայաստանը վերածելով դժոխքի:

Երբ երկրի ղեկավարները խոսում են Հայաստանի դեմ հիբրիդային եւ այլ գործիքներով սկսված պատերազմից, ապա նախ իրենք են դրա համար պարարտ հող ստեղծել, կամա-ակամա՝ իրենց անուժ բանակցություններով եւ ճնշումներին տրվելու հակվածությամբ: Չգիտեմ էլ՝ ներկա բանակցողը հիմա կարո՞ղ է ինչ-որ բան պնդել, բայց վերը նշված տարբերակը շատ իրատեսական է:

Բայց մենք ավելի շատ ուզում ենք մեկ այլ վտանգից էլ խոսել:

Երբ Ազգային ժողովում իշխող խմբակցության հետ փակ հանդիպման էին եկել ուժային կառույցների ղեկավարները, լրագրողները սպասում էին, որ գոնե հանդիպումից հետո ԱԱԾ ղեկավարին կկարողանան հարցեր տալ երկրի անվտանգային խնդիրների վերաբերյալ, բայց դա տեղի չունեցավ. ԱԱԾ ղեկավարը խուսափեց լրագրողներից՝ VIP դռնով հեռանալով: Բայց երբ Հայաստանը ոտքի տակ գնա՝ VIP դռներ չեն լինելու ոչ նրա, ոչ այլ ղեկավարների համար: Անձամբ ես ուզում էի մի շատ լեգիտիմ հարց ուղղել նրան եւ ստանալ պատասխան: Ստորեւ կներկայացնեմ իմ եւ շատ ուրիշների մտահոգությունը՝ մեր թերթի էջերից, այդպիսով, ուղղելով այդ լեգիտիմ հարցը ԱԱԾ ղեկավարին եւ նրանից պատասխան ակնկալելով:

Մոսկվայի մարզում՝ Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցած ահավոր ահաբեկչությունից հետո այդ հարցն ավելի ակտուալ է դառնում, մանավանդ՝ այդ ահաբեկչությունն իրականացնողների օտարերկրյա ծագման պարագայում կազմակերպիչների վերաբերյալ վարկածների լայն սպեկտրին (էլ տարբեր երկրների հատուկ ծառայություններ, էլ ուկրաինական, էլ թուրքական հետք, էլ վերագրում ռուսական ՖՍԲ-ին՝ բոլոր վարկածներն էլ դրանց հեղինակները հիմնավորում են ամենալուրջ դեմքով):

Նկատի ունեմ, որ Հայաստանում այս պահին այնքան օտարերկրացի կա, որ շունը տիրոջը չի ճանաչում:

Դատելով այն բանից, որ Հայաստանում առկա օտարեկրացիների վերաբերյալ անգամ պաշտոնական թվերը տարբեր կառույցների տեղեկատվությամբ տարբեր են, կարելի է եզրակացնել, որ պետական կառույցները լիարժեք տեղեկատվություն չեն հավաքագրել դրանց վերաբերյալ, իսկ ավելի ստույգ՝ տարբեր կառույցների թվերը չեն համադրել, չեն տեսակավորել, որպեսզի հասկանան, թե ինչ կոնտիգենտ է ներկա Հայաստանում: Միգրանտների երկու մեծ խմբերը՝ աշխատանքային միգրանտները Հնդկաստանից եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով տեղափոխվածները, փաստորեն, շատ մեծ թիվ են կազմում, որպեսզի Հայաստանի՝ ի վերջո սահմանափակ թվով ուժային կառույցները կարողանան հետեւել նրանց շարժին: Տարբեր տվյալներով՝ 80-100 հազարի սահմաններում Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկածներն են, 40-50 հազարի սահմաններում՝ հնդիկները: Միամիտ կլինի կարծել, որ տարբեր երկրների հատուկ ծառայությունները , ինչպես նաեւ ահաբեկչական կառույցները միգրացիոն հոսքերի շրջանակում չեն կարող ներդնել իրենց մարդկանց՝ սովորաբար միգրացիոն հոսքերից այդ կառույցները միշտ էլ օգտվում են ամբողջ աշխարհում:

Օրինակ՝ հնդիկ աշխատանքային միգրանտների դեպքում շատերը որպես աշխատող գրանցված չեն, հերթական խմբի ժամանումից հետո դժվար է հետեւել նրանց շարժին: Մենք չենք կարող վստահել միգրացիոն գործակալներին, որոնք պարզապես իրենց գումարն են վաստակում՝ միգրանտ ներկրելով, հաճախ խաբելով հնդիկներին հատկապես, անգամ թրաֆիքինգի ենթարկելով նրանց: Հայաստանն աշխատանքային դրախտ ներկայացնելով՝ այդ գործակալներն ահռելի գումարներ են շորթում հնդիկներից, բերում-գցում մեր փողոցները, իսկ նրանց խոստումները բնականաբար սին են դուրս գալիս:Դե կարեւորը փող աշխատելու նոր թրենդ կա՝ հնդիկ բերելը, թե դրանից հետո Հայաստանին եւ հնդիկներին ի՞նչ կպատահի՝ այդ գործակալները չեն պատասխանելու, այլ պետությունն ու ժողովուրդը: Հաճախ կարելի է լսել, որ հնդիկներից անձնագրերը վերցնում են, անընդհատ գումարներ պլոկում, կեցության անմարդկային պայմաններում պահում: Այդ կարգավիճակում հայտնված, սոված հնդիկն, օրինակ, կարող է ամեն տեսակ հրահրիչների զոհը դառնալ, ու կլինեն այնպիսիք, որոնց կարելի կլինի պատվիրել ամեն ինչ, անգամ ահաբեկչական գործողություն: Ավելի վտանգավոր վարկած էլ կա՝ այն, որ հնդիկի փաստաթղթերով կարող են Հայաստան թափանցել ծայրահեղական խմբերի մարտիկներ եւ իրականացնել Հայաստանի դեմ ծրագրված գործողություններ: Նույնը հավասարապես վերաբերում է ռուսական եւ ուկրաինական փաստաթղթերի տակ թաքնվող հնարավոր գործակալներին:

Հիմա լեգիտիմ հարցը. Հայաստանը, որ անընդհատ գտնվում է արտաքին ագրեսիայի վտանգի առաջ, փաստորեն իր ներսում նույնպես անկայունության ռեսուրս ունի, ու հարյուր տոկոսով բացառել Կրոկուս սիթի հոլում տեղի ունեցածի տարբերակը Հայաստանի համար հնարավոր չէ, նայած ինչ է այդ պահին ծրագրել այս կամ այն տարածաշրջանային խաղացողը՝ Հայաստանի դրսի ու ներսի գործընթացները սինքրոնացնելու առումով:

Գլոբալացումը մտել է մեր տարածաշրջան, ամեն ինչ ենթարկվում է խաղի նոր կանոնների, մենք եւս ապահովագրված չենք, այնպես որ՝ ԱԱԾ-ի, ոստիկանության, մյուս ծառայությունների ներուժը պետք է գործածել ոչ թե այլախոհների հանդեպ, այլ երկրի ներքին անվտանգությունն ապահովելու առումով, հատկապես նկատի առնելով միգրացիոն օջախները: Լիարժեք արվո՞ւմ է դա՝ խիստ կասկածում ենք, ու այդ էինք ուզում հարցնել ԱԱԾ ղեկավարին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Արցախի հարություն լինելո՛ւ է

Հաջորդ գրառումը

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

06/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026
Հաջորդ գրառումը

Միջուկային քարոզչական պատերազմ Հայաստանի դեմ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական