Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Հայրենի Ազոխ գյուղդ հիմա ո՞ւմ ձեռքին է, հող չհանձնող ԳՇ պետ

ԱԺ-ից դուրս գալիս ու ծառայողական ավտոմեքենան նստելիս ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին իր լեզվով ասած՝ լրագրողները «հետապնդել են»։

Իսկ ի՞նչ անեն, եթե այս մարդը տևական ժամանակ ոչ մի խոսք է ասում, ոչ ասուլիս է տալիս։

Ինչպես և սպասելի էր, իշխանությանը հլու-հնազանդ ենթարկվողը այս անգամ էլ է իշխանության երեսը լվացել։ Ավելին՝ զարմացել է՝ ի՞նչ հող հանձնել։ Մենք հող հանձնող չենք։

Մի հարցնող լինի՝ բա հայրենի Արցախիդ հայրենի Ազոխ գյուղդ հիմա ո՞ւմ ձեռքին է, որ հող հանձնող չեք։