Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Փաշինյանն ու Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք

Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:

Երկու երկրների վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: