Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Նշաններ, որոնց առկայության դեպքում կիմանաք, որ չափից ավելի քաղցր եք օգտագործում

Մաշկի վրա պզուկների և բորբոքումների ի հայտ գալը։ Շաքարավազը հրահրում է ինսուլինի արտադրությունը, որը կարող է հանգեցնել բորբոքման և պզուկների:

Մաշկի վատթարացում։ Ավելորդ շաքարը խթանում է գլիկացիան՝ պրոցեսը, որով արյան մեջ շաքարը միանում է սպիտակուցներին՝ մաշկը դարձնելով ոչ առաձգական, խամրած,  չոր և կնճռոտ: Այս նշանները գլյուկոզայի ավելցուկից առաջացած ներքին պրոցեսների արտաքին դրսեւորումներ են։

Հոգնածություն։ Չափից ավելի քաղցրը  հանգեցնում է էներգիայի հանկարծակի աճի և հանկարծաքի անկման:

Այտուց և կարմրություն։ Շաքարավազը կարող է մեծացնել բորբոքումները՝ առաջացնելով մաշկի այտուց և կարմրություն:

Քաշի ավելացում։ Շաքարի ավելցուկը հանգեցնում է ճարպային կուտակումների, հատկապես որովայնի և կողքերի հատվածներում: