Կործանվեք ժպտալո՛վ, տիկնայք և պարոնայք. Միհրդատ Մադաթյան

Եվ այսպես, մինչ ՀՀ իշխանության ամենամանկամիտ պերսոնաժը, «գևորգպապոյան» վերնագրով, ով չի կարողացել նույնիսկ իր խոսքի զարգացման խնդիրները թողնել մանկությունում, Փիթր Փենի (Փիթր Փենի համախտանիշի մասին կարող եք կարդալ նախորդ գրառմանս մեջ) ոգևորությամբ ժոնգլյորություն է անում թվերով, մի քանի տասնյակ հազարավոր դոլլարների ապրանքաշրջանառությունը ներկայացնելով որպես տիեզերական մաշտաբի ձեռքբերում,
նրա «գեղի միակ հերոս» Նիկոլ Վավայեվիչը, լուրջ տագնապի մեջ (ասեմ, որ վախն ու տագնապը միակ մոտիվատորներն ու մշտական ուղեկիցներն են այս անձնավորության), Աշխարհի ստեղծման ընթացքում միակ «աշխարհաքաղաքական бомж»-ի կարգավիճակում, փորձում է դուրս գալ իր իսկ ստեղծած ճակատագրական իրավիճակից, կարծես թե կամաց-կամաց հասկանալով իրավիճակի պատմական անխուսափելիությունը, ճակատագրականությունը, աղետալիությունն ու հետևանքների մոտալուտ տրագիզմը, գոնե իր սեփական պերսոնայի համար:
Հը, ինքնիշխաններ, ովքեր անջուր բոբկացել էին, ու հեսա հա, Եվրոպա ենք մտել… Բա էս ի՞նչ ա անում Ձեր «սեկտայի առաջնորդը»… Ինչու՞ է զանգահարում Պուտինին ու երազում ռուսական շուկան հասանելի դարձնել… Բա դուք արդեն Փարիզում ծիրան չե՞ք վաճառում… 5 հատ… Էն՝ «Հայկական ծիրանը Փարիզում» ստատուսներ գրողներ, ի՞նչ կա, որ մեկդ է տեր կանգնում իր լոլիկը ձրի բաժանող ջերմոցատիրոջը, ով իր ջերմոցը «շան մսի գնով» վաճառում է… Հա ու չմոռանամ ասել, բա հաջորդ տարի ի՞նչ եք ուտելու, այ գյուղացու վնասով ուրախացողներ։
Չմոռանամ ասեմ, որ ըստ օդում կախված լուրերի, ՀՀ ոչ լեգիտիմ, իշխանությունը բռնազավթած անձնավորությունը, սկզբից Մակրոնին է զանգել, հետո Շոլցին։ Կհարցնեք թե ինչու՞։ Ըստ օդում կախված լուրերի փող է մուրացել, որ գոնե տուժած ֆերմերներին մի փոքր փոխհատուցում տա, որովհետև պետական բյուջեի գումարները նախընտրական շրջանում մսխել է, ու հիմա նույնիսկ բժշկական ապահովագրության գումարները չի կարողանում վճարել, էլ չեմ էլ խոսում փլուզված ֆերմաների մասին։
Եվ ի՞նչ… Մերժել են։ Եվրոմիություն էլ չեն ընդունում։ Մի խոսքով «ինքնիշխան»… «բազմոցային փորձագետներ», ովքեր «արամզավենիսարգսյան» վերնագրով ոչինչի նման դուրս էին տալիս, թե ռուսական տիրապետությունից պետք է դուրս գալ, ու մնացած ադեկվատ մարդկանց էլ ռսահպատակ էին անվանում, ընդ որում դրանցից շատերը ՌԴ-ում ապրելով ու նրանց հարկ վճարելով։
Ասեմ, որ Ռուսաստանը, որպես շուկա ամենացանկալի շուկաներից մեկն է աշխարհի բոլոր երկների համար, ու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից և որոշ եվրոպական երկրների «ախմախ» ղեկավարների անխուսափելի փոխվելուց անմիջապես հետո, շատ մոտ ապագայում, նույն Ֆրանսիան ու Գերմանիան ամեն բան անելու են, որ կրկին տեղավորվեն ռուսական շուկայում։
Իսկ մենք, ով այդ անծայրածիր շուկայում ուներ արտոնյալ հնարավորություններ, անվերադարձ դուրս ենք մնացել արդեն ու ամենակարևորը՝ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ։ ՈՉՆՉԻ։
Հիմա արդեն, ակնհայտ խորտակման այս վիճակում, կարծում եմ, որ բոլորիդ համար է ակնհայտ, որ մեր բոլորի ավարտը շատ մոտ է, և իշխանական մանկամիտ զառանցանքները արևմտյան շուկայում իրացվելու մասով՝ ուտոպիական են ու մեղմ ասած իրականության հետ աղերս չունեն։
Սկսվեց ծաղիկներից, լոլիկից, ձկից… Շուտով՝ խաղողը… Մի հռետորական հարց տամ՝ ո՞վ է այս տարի խաղող մթերելու, երբ ոգելից խմիչքները արտահանելու տեղ չունենք։ Հա, մեկ էլ ամենամեծ մթերողին ապօրինի բանտարկել եք ու ձեռքից էլ բիզնեսները խլում եք (քանի որ դուք էլ եք դժվար հասկանում ուզում եմ ինֆորմացնել, որ Գագիկ Ծառուկայից ԽԼՎԱԾ բիզնեսների սառնարանից մի ֆանտա էլ ձեզ չի հասնելու, հույս չունենաք։
Ուղղակի ուրախացեք, որ մեկին վատություն արեցիք, ընդ որում շատերդ, ինքներդ ձեզ վատություն անելու գնով)։ Թե՞ հիմա էլ «գևորգպապոյան» վերնագրով, իմ կարծիքով թեթև մտավոր հետամնացություն ունեցող անձնավորությունը ձեզ խաբելու է, թե հայկական կոնյակը (հայկական կոնյակ արդեն չկա, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է եվրոպական արգելքի հետ, կոնյակ անվանման հետ կապված) արտահանելու են Ֆրանսիայի՝ Կոնյակ և Շարանտա, վաճառելու, ու դրա շնորհիվ «Հեննեսին» սնանկանալու է…
Ու անպայման կգտնվեն մի երկու ապուշ, ովքեր լատիներեն տառերով կգրեն՝ «hajkakan brendin Parisum» կամ «gnel em. Satarum em hay artadroxin», իսկ նկարի վրա մեկ շիշ հայկական, նախկինում կոնյակ անվանվող, հիմա արդեն անհասկանալի անունով մի ինչ-որ բան։
Մի խոսքով կործանվեք ժպտալով Տիկնայք և Պարոնայք, հասկանալով, որ արտ երկրում ապրող նիկոլականների կյանքում ոչինչ չի փոխվելու, իսկ այ Պիերնո Ռիկարի գործարանը, որը ըստ օդում կախված լուրերի դրված է վաճառքի միմիայն ՌԴ շուկայի անվերադարձ կորստի պատճառով, ամենայն հավանականության կգնեն թուրքերը, ու մոտ ժամանակներում Հայկական կոնյակը, ոչ միայն կոնյակ չի կոչվի, այլև «Ախթամար» կամ «Նաիրի» կոնյակի շշերի վրա կհայտնվեն թուրքերեն տառեր, իհարկե սկզբից մանր… Կործանվեք, որովհետև նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեք։
Բնազդ, որը բնորոշ է ողջ կենդանականին՝ նույնիսկ ոչխարներին կամ ավանակներին։
Թուրքերեն սովորեք Տիկնայք և Պարոնայք, քանզի Հայաստանի ավարտը այս արհավիրքի հետ՝ անխուսափելի է։
Ու համակերպվեք, որ Ձեր մտավորականները՝ Աննա Հակոբյանն ու Վիգեն Ավետիսն են,
բիզնեսմենը՝ Խաչատուր Սուքիասյանը, ով ՀՀ օլիգարխիայի ինստիտուտի միակ հիմնադիրն է,
իսկ հերոսը՝ մարդիկ, ովքեր հանձնվել են՝ տասնյակ հոգով գերի են հանձնվել մեկ-երկու թշնամու զինվորի, ու ում երբ գերությունից հետ էին վերադառնում, դուք մեծարում էիք որպես հերոսների (աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի պատերազմի ժամանակ նման այլասերում տեղի չի ունեցել)։
Մի խոսքով կործանվեք ժպտալով, իմ նախանձ ու այլասերված բարեկամներ։ ՀՀ իրական հերոսները, բարեգործները ու մտավորականները Ձեզ համար շատ են։
