Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆոտոշարք. Նկարիչն իր ասելիքն ու զգացմունքները  պետք է հաղորդի. Լիանա Ասատրյան

07/03/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիանա Ասատրյանը մեկն է այն նկարիչներից, որի աշխատանքների խորքային  շերտերը նկատելու համար  դրանք  պետք է դիտել բնօրինակով։ Ֆիգուրատիվ ոճի մեջ նա խորհրդանշանական ենթատեքստեր է դնում, ստեղծում բազմաշերտ պատումներ։

 Նկարչուհին սովորել է ՀՊՄՀ-ի կերպարվեստի բաժնում, հետո՝ Հենրիկ Իգիթյանի հիմնած կերպարվեստի ֆակուլտետում։ 

-Ակադեմիական կրթությունը եւ՛ օգնում, եւ՛ խանգարում է նկարչին. օգնում է բնականաբար՝ ավելի գրագետ եւ տեղեկացված մասնագետ դառնալ, տիրապետել «նկարչության այբուբենին», խանգարում է, քանզի երբեմն ամբողջովին ազատ չես կարողանում լինել կտավի առաջ, անկախ քեզանից փորձում ես համաչափություններ պահպանել նկարում։

Ըստ Լիանանյի՝ 21-րդ դարում նկարչի համար ակադեմիական կրթությունը կարեւոր, բայց միակ անհրաժեշտ պայմանը չէ, եթե կա ի ծնե տաղանդ՝ դա  ճիշտ օգտագործել է պետք, ամենակարեւորը, որ նկարիչն իր կտավով դիտողին ասելիքն ու էմոցիաները պետք է հաղորդի. 

-Ստեղծագործելիս սիրում եմ լինել միայնակ, շրջապատի ազդակներից հեռու՝ ես ու իմ տան արվեստանոցը,-ասում է նկարչուհին։ 

Նկարելը նրա համար ինքնաճանաչողություն է, թերապիա։

-Այս պահին առավել հետաքրքիր է ֆիգուրատիվ արվեստում դրսեւորվել։ Ներկա պահին ինձ մարդն ու նրա հոգեվիճակն են հետաքրքրում, ես նախօրոք չեմ մտածում՝ ինչպես նկարել նրանց, կերպարներն ինքնըստինքյան են գալիս, սակայն հորինված չեն, մարդկային կոնկրետ կերպարներ են, պատմություններ, որոնք ազդել են ինձ վրա, դրանք եմ նկարել, իմ զգացողություններն այդպես փոխանցել՝ անուններ չտալով, դիտողն ինքն է հասկանում, իր բաժին էմոցիաները վերցնում հետը։ Ուսուցիչներիցս Մանվել Բաղդասարյանն ասում էր, որ կտավը պետք չէ դարձնել սուրճի բաժակ։ Ամենայն հպարտությամբ եմ ամեն անգամ նշում, որ Արա Գուրզադյանի, Սամվել եւ Մանվել Բաղդասարյանների սանն եմ եղել։ Նրանց դերն իմ անձնային աճի եւ մասնագիտական ձեւավորման մեջ նշանակալից  է եղել,-հավելեց նկարչուհին։

Սիրելի աշխատանքներից մեկը Արցախի մասին պատմող կտավն է, նկարել է Արցախում տեղի ունեցող շրջափակման ժամանակաշրջանում, զգացողությունները չի կարողանում մանրամասնել, նկատելով, որ բավականին նուրբ թեմա է.

-Կտավը բնազդաբար սկսեցի նկարել, ավարտելուս հաջորդ օրը սկսվեց արցախահայության բռնի տեղահանումը, մտադրություն չունեի այն վաճառել, բայց ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստը), դրամահավաքին մասնակցելու համար վաճառեցի եւ ողջ հասույթը փոխանցեցի իրենց, իսկ Արցախյան թեմայով վերջին աշխատանքս այս կտավն է, որտեղ նկարված կինը խորհրդանշում է Արցախի վեհ, փառապանծ եւ միաժամանակ վիրավոր վիճակը,-նշում է նկարչուհին։ 

Նրա մասնակցությամբ առաջիկա ցուցահանդես սպասվում է օգոստոս ամսին՝ Մաչանենց տանը:

Անհատական ցուցադրություն էլ կլինի այս տարի, իսկ  2025թ–ի մարտ ամսին խմբակային ցուցադրություն է լինելու Էստոնիայում, որին նկարչուհին անհամբերությամբ է սպասում:

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀՊՄՀ Ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գազա՝ իսրայելական նորահնար զենքերի փորձադաշտ

Հաջորդ գրառումը

Փորձանքային «փորձարարությունները»… Հայոց բանակի գլխին. «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փորձանքային «փորձարարությունները»... Հայոց բանակի գլխին. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական